Զինված ուժերում մահվան ելքով դեպքերը պետք է վերլուծել, հասկանալ պատճառներն ու ճանապարհներ, ռազմավարություն մշակել

levon-bghyan-aghvan--n65110-1

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն, իր ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակներում, ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին հարցազրույց է անցկացրել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է արվել ՀՀ ԶՈՒ-ում առկա ամենամտահոգիչ հիմնախնդիրներին՝ կոռուպցիային, անպատժելիության մթնոլորտին, մահվան ելքով միջադեպերին ու դրանց կանխարգելման հնարավորություններին, բանակը քաղաքականության մեջ ներքաշելու փորձերին, զինծառայողների անվտանգության հարցերին, ՊՆ կողմից ցանկացած տեղեկատվության տոտալ գաղտնագրմանը եւ այլ հարցերի։

Լ. Բարսեղյանը հարցազրույցում պնդում է, որ մահվան ելքով դեպքերը կանխարգելելու համար, սահմանային միջադեպերի թվի աճի ֆոնին, անհրաժեշտ է առավել որակյալ պաշտպանություն կազմակերպել։

see_more

Խոսել է այն մասին, որ ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի կեսից ավելիի դեպքում հանրության վստահությունը, նաեւ տուժածների հարազատների կամ զոհերի իրավահաջորդների կարծիքները մեծամասամբ այնպիսին են, թե արդարադատություն հնարավոր չի եղել իրականացնել։

see_more

Բանակը քաղաքականության մեջ ներքաշելու վերաբերյալ նա համոզված է, որ միայն զորքի առկայությունը փողոցներում՝ արդեն խաղաղ ցուցարարների դեմ ճնշում է։

see_more

Իր զարմանքն է հայտնել այն բանի առթիվ, որ բանակին կարտոֆիլի, ատամի մածուկի, ատամի խոզանակի մատակարարը ծառայողական գաղտնիք է համարվում եւ տվյալներ չեն տրամադրվում այդ մասին։

see_more

Լ. Բարսեղյանը կարծում է, որ զինված ուժերում առկա ներքին խնդիրները կարող են զգալիորեն թուլացնել հայկական բանակի մարտունակությունը։

see_more

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից ՀՀ 5 մարզերում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 21 տարում մոտավորապես 600 մահվան դեպքերի միայն 18֊20 տոկոսն է, որ տեղի է ունեցել սահմանային միջադեպերի պատճառով։

see_more

Հարցազրույցի՝ ՀՀ ՊՆ կողմից տվյալների տոտալ գաղտնագրմանը վերաբերող հատվածում տեղեկատվության ազատության մասնագետը նշում է, որ գաղտնիք պետք է սահմանվի սահմանափակ դեպքերում, միայն ծայրահեղ դեպքերի համար՝ հանրային, ազգային շահի պահպանության համար։

see_more

Լ. Բարսեղյանն անդրադարձել է նաեւ վիճակը շտկելուն ուղղված հնարավոր տարբերակներին, առաջարկներին։

see_more

Հարցազրույցը՝ Վ․ Անտոնյանի

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը