Արամայիս Ոսկանյանը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից

Aramayis_Voskanyan_15

Ինչպես հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից՝ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

Զոհված զինծառայողի դիահերձմանը նրա հարազատների խնդրանքով ներկա գտնված, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ռազմական փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը հայտնեց,  որ դատաբժշկական զննությամբ Արամայիս Ոսկանյանի դիակի վրա՝ գլխի ճակատային մասում, հայտնաբերվել է մեկ  հրազենային միջանցիկ վնասվածք։ Հաշվի առնելով կրակոցի ուղղությունը, հեռավորությունը, ինչպես նաև մուտքի անցքի տրամաչափը (0,8սմ)՝ կարելի է ասել, որ հրազենային վնասվածքը Ոսկանյանն ստացել է հակառակորդի դիպուկահարի կողմից, СВД տեսակի դիպուկահար հրացանից։ Հանգուցյալի մարմնի վրա բռնության որևէ հետք չի հայտնաբերվել։

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը