Պաշտպանության նախարարի հրամանը մասնակի անվավեր ճանաչելու հայցով դատական առաջին նիստ նշանակվեց

law

Ընդդեմ պաշտպանության նախարարության «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցով վարչական գործով ՀՀ վարչական դատարանը դատաքննություն է նշանակել ս.թ. փետրվարի 19-ին՝ ժամը 15։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում։

Ինչպես արդեն ներկայացրել ենք, «Խաղաղության երկխոսությունը» ՀՀ պաշտպանության նախարարի 09/07/2015թ․ թիվ 9-Ն հրամանով հաստատված ցանկի 17-րդ բաժնի 42 եւ 43 կետերում նշված տեղեկատվությունների գաղտնագրման օրինականությունը վիճարկելու եւ այդ մասով հրամանն անվավեր ճանաչելու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ ՀԿ-ի գրասենյակ ուղարկված ծանուցագրում բացի այն, որ այս գործով առաջին լսումը նշանակված է փետրվարի 19-ին, տեղեկացվում էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարությանը որպես երրորդ կողմ ներգրավելու դատարանի որոշման մասին։

Դատարանը, մերժելով ՀՀ արդարադատության նախարարությանը որպես երկրորդ պատասխանող կողմ ներգրավելու մասին պաշտպանության նախարարության միջնորդությունը, անմիջապես էլ որոշում է կայացրել նրան որպես երրորդ կողմ ներգրավելու մասին։

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը