Պաշտպանության նախարարությունն իր առարկությունները կառուցել է՝ խեղաթյուրելով փաստերը

magician_centr

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն, ի պատասխան ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ներկայացրած իր բողոքի, ստացավ պաշտպանության նախարարության պատասխանը, որում ՀՀ ՊՆ առարկություններն են ներկայացվում։

Peace Dialogue NGO letter to the MoDԹիվ ՎԴ 5357/05/15 վարչական գործով պատասխանող կողմը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանին ներկայացրած վերաքննիչ բողոքի պատասխանում իր առարկությունները կառուցել է` աղավաղելով փաստերը, մասնավորապես, հիմնվելով նաեւ այն փաստի վրա, իբր «Խաղաղության երկխոսությունը» թե՛ մինչեւ դատարան դիմելը, թե՛ դատարան դիմելուց հետո չի դիմել ՀՀ ՊՆ-ին՝ վիճարկվող հրամանի հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալու պահանջով։ Մինչդեռ, մինչեւ վարչական դատարանին դիմելը՝ 2015թ. օգոստոսի 19-ին, կազմակերպությունը գրավոր դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով տրամադրել

 

 

Letter of MoD to Peace DialogueԱ. թիվ 9-Ն հրամանի հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճեները,

Բ. ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի կազմման հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճեները։

Ի պատասխան՝ ՊՆ-ն 2015թ. սեպտեմբերի 25-ին ուղարկված գրությամբ մերժել է տրամադրել դրանք՝ պատճառաբանելով, որ այդ փաստաթղթերը գաղտնի են, տրամադրման ենթակա չեն։

Բացի այս, «Խաղաղության երկխոսություն»-ն իր վերաքննիչ դիմումում միջնորդել էր դատարանին պատասխանող կողմից պահանջել դատարանին ներկայացնել այդ հրամանի հիմքերը, ինչը, դատարանի կողմից եւս, մերժվել էր։

Ըստ «Խաղաղության երկխոսություն» հկ֊ի շահերը դատարանում ներկայացնող փաստաբաններ Ա․ Սուքիասյանի եւ Մ. Շուշանյանի՝ վարչական դատարանի եզրահանգումներ կատարելը կլիներ իրավաչափ, եթե դատարանը սույն վարչական գործը քններ ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 9-Ն հրամանը կայացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի հիման վրա և այդ փաստաթղթերում առկա լինեին տեղեկություններ դատարանի կողմից նշված ռազմաքաղաքական իրադրության, անվտանգության համար սպառնալիքի մասին:

Կից ներկայացված է «Խաղաղության երկխոսության» դիմումի եւ ՀՀ ՊՆ պատասխանի պատճեները։

 

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը