Տուժող կողմը դեմ է նախաքննական մարմնի կայացրած որոշմանը

Այս տարվա մայիսին ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան փաստի առթիվ (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանություն) կատարվող նախաքննությունը մոտենում է ավարտին։ Նախաքննական մարմինը որոշում է կայացրել թիվ 90857615 քրեական գործով ՊԲ 49971 զորամասի նախկին ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանին ինքնասպանության հասցնելու փաստով քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Մեջբերում նախաքնական մարմնի որոշումից․ «․․․գործով չի հայտնաբերվել որևէ անձի կողմից Հարություն Համբարյանի նկատմամբ այնպիսի գործողություններ կամ անգործություն, որոնք կհասցնեին նրան ինքնասպանության։ Գործով չի հայտնաբերվել որևէ անձի կողմից Հարություն Համբարյանի նկատմամբ այնպիսի գործողություններ կամ անգործություն, որոնք կհանդիսանային ինքնասպանության պատճառ, առիթ»։

Տուժողի իրավահաջորդ ճանաչված Հրայր Համբարյանը՝ Հարությունի հայրը, համաձայն չէ որդու մահվան պաշտոնական վարկածի հետ եւ դիմել էր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը՝ քրեական գործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում աջակցություն տանալու համար։

Կազմակերպության փորձագետ, քրեագետ, այս գործով՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի օգնությամբ Հրայր Համբարյանը նախաքննական մարմնի վերոնշյալ որոշման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրելթիվ 3 կայազորի քննչական բաժնի քննիչ, պետի պաշտոնակատար Ն. Ռ. Ավետիսյանին,թիվ 3 կայազորի զինվորական դատախազ, թիվ 90857615 քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կ. Ս. Աղաբեկյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հ. Հարությունյանին: Միջնորդության մեջ տուժող կողմը,գործում առկա փաստերի, նախաքննության թերությունների եւ նյութերում առկա հակասությունների վրա հիմնվելով, հանգամանալից հիմնավորվում է իր այն տեսակետը, որ քրեական գործով չի հերքվել սպանության վարկածը, «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 17.05.2016թ. որոշումը կայացվել է գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում չկատարելու արդյունքում, իսկ գործում առկա բազմաթիվ փաստական տվյալներ վկայում են Հ. Համբարյանի սպանության մասին։ Բացի այդ, ըստ տուժող կողմի, բացահայտ է նախաքննական մարմնի կողմնակալությունըմի շարք փաստեր հիմք են տալիս ենթադրելու, որ վարույթ իրականացնող մարմինը ինչ֊ինչ դրդապատճառներով չի կատարել մի շարք անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ։ Այս ամենից ելնելով, միջնորդության մեջ պնդվում է լրացուցիչ բազմակողմանի և օբյեկտիվ քննության անրաժեշտությունը, միջնորդվում, որպեսզի քր. գործը վերադարձվի նախաքննական մարմնի վարույթ, ցուցում տրվի թիվ 90857615 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին կատարելու սույն միջնորդությունում վկայակոչված քննչական ու դատավարական գործողությունները:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը