Փուչիկ արդարադատություն․ Թեհմինե Ենոքյանի ֆիլմը

Снимок

«Փուչիկ արդարադատություն» ֆիլմը պատմում է խաղաղ պայմաններում զոհված հինգ զինվորների մահվան գործերի մասին, որոնք 10 և ավել տարիների ընթացքում չեն բացահայտվել։ Զինծառայողների ծնողներին հաճախ կարելի է տեսնել ՀՀ Կառավարության,ԱԺ-ի և Նախագահական նստավայրի դիմաց պայքարելիս։ Նրանք պահանջում են բացահայտել իրենց տղաների մահվան դեպքերը։ Քրեական գործերը հարուցվել են որպես ինքնասպանություն, հետագայում կարճելու կամ կասեցնելու նպատակով։ Իրական հանցագործները մնացել են անպատիժ․այսպես են համարում ծնողները։ Lragir.am-ը գրեթե մեկ տարի հետևել է քրեական գործերի վերաբացման համար պայքարող ծնողների բողոքին և դատարաններում կայացվող վճիռներին։
Չորս հետազոտված գործերից երկուսը վերաբացվել է, երկուսը՝ ոչ։ Հատկանշական է, ֆիլմում ներառված հինգերորդ դեպքը՝ Սարգիս Մուրադյանի գործը, 2016 թվականի տարեվերջին ՄԻԵԴ-ը կայացրեց դատավճիռ, որով ապացուցված համարեց, զինովորը մալարիա հիվանդությամբ չի մահացել, նրան սպանել են։ Դատավճռով նշանակվեց հիսուն հազար եվրո փոխհատուցում ծնողներին։
Առավել մանրամասն, թե ինչու չի բացահայտվում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դեպքերը, կարող եք ծանոթանալ ֆիմում։
Ֆիլմի հեղինակ՝ Թեհմինե Ենոքյան։

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը