«ԽԵ» ՀԿ-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

hr_4_mod_arm (1)

2017 Թ. ԱՊՐԻԼ-ՀՈւՆԻՍ

Ներկայացնում ենք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը՝ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ճյուղերից է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը, զինված ուժերում առկա խնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ դրանց լուծման առաջարկներ մշակելու եւ իշխանություններին ներկայացնելու միջոցով զինված ուժերում առկա հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով:


Սույն հաշվետվությունը ներառում է կազմակերպության ուսումնասիրությունները, դատական գործերը, որոնցում այս կամ այն կերպ ներգրավված է «Խաղաղության երկխոսությունը», ինչպես նաև դրանց ներկայիս կարգավիճակը։

Հաշվետվության թեմաներն են.

  1. Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտքի, խղճի և կրոնի ազատության վիճակը ՀՀ զինված ուժերում
  2. Զինվորական ծառայության համար պիտանելության «պիտանի` սահմանափակումներով» սահմանման նշանակության անորոշության վերաբերյալ
  3. Հունվար – հունիս ամիսներին հայկական բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի վիճակագրությունը
  4. Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի նախաքննության  հետ կապված տեղեկություններ
  5. Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
  6. Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
  7. Վարչական դատարանը մերժեց ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը

Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտքի, խղճի և կրոնի ազատության վիճակը ՀՀ զինված ուժերում

«Մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգևոր խորհրդատու կամ սպասավոր, չնայած որ հայ հոգևորականը` մեկ ձեռքին Քրիստոսի հաղթական Սուրբ խաչը, իսկ մյուսին էլ՝ սուրը, միշտ էլ եղել է հայ զինվորի և զորականի կողքին, հատկապես պատերազմների ժամանակ», – նշված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Հոգևոր առաջնորդությունը ՀՀ զինված ուժերում» վերնագրով հոդվածում: Վերջինից նաեւ հետեւում է, որ 1997թ.-ից ի վեր ՀՀ զինված ուժերում գործում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայությունը։ Սա հաստատվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ծառայությունն էլ մտնում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ: Նյութում նշված է, որ Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Աստվածաշնչին, Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով:

Հայկական բանակում կրոնական կազմակերպությունների դերը, գործունեության առանձնահատկություններն ու զինծառայողների մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման ապահովման մեխանիզմները հասկանալու համար «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն, որտեղ, մասնավորապես, նշվում էր.

Ըստ ՀՀ ՊՆ կայքում հրապարակված «Հոգևոր առաջնորդությունը ՀՀ զինված ուժերում» հոդվածի՝ հոգևոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ անցկացնում, յուրաքանչյուր դիրքափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում են իրենց խոսքով և աղոթքով ճանապարհում, այցելում են նաև սահմանապահ ուղեկալներ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ, կատարում են Եկեղեցու խորհուրդները՝ ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ:

Հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ի երրորդ բաժնի երրորդ կետում, մասնավորապես, նշվում է, որ զինծառայողն իրավունք չունի անդամակցել որևէ քաղաքական կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, իսկ նույն բաժնի վեցերորդ կետով արգելվում է պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, խնդրում ենք պարզաբանել.

  • ի՞նչ իրավական ակտով է հիմնավորված Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր գործունեությունը ՀՀ զինված ուժերում,
  • կրոնական այլ կազմակերպությունների եւ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, արդյոք, հնարավորություն ունե՞ն ՀՀ զորամասերում նույնատիպ գործունեություն իրականացնելու, 
  • քանի որ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այլ ազգային եւ կրոնական խմբերի ներկայացուցիչներ, ի՞նչ մեխանիզմ է նախատեսված այդ քաղաքացիների մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքի իրացման համար: 

Պաշտպանության նախարարության պատասխանում նշվում էր, որ ՀՀ ԶՈւ-ում Հայ առաքելական եկեղեցու գործունեությունն իրականացվում է  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի հիման վրա. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում»։ Զորամասերում հոգևոր ծառայություն իրականացնելու վերաբերյալ այլ կարգավորումներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն:

Պատասխանից պարզ է դառնում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի՝ զորամասերում ներկա գտնվելու իրավունքի մասին, սակայն պարզ չի դառնում, թե որ իրավական ակտով է սահմանվում նրա գործունեության, քարոզչության շրջանակները, արդյո՞ք վերջինս տարածվում է միայն իր հետևորդների, թե՞ ամբողջ զորամասի եւ յուրաքանչյուր զինվորականի վրա՝ անկախ կրոնական պատկանելությունից:

Հարկ է նշել, որ Հելսինկյան կոմիտեի զեկույցի համաձայն, 2014թ.-ին արձանագրվել են դեպքեր, երբ զինվորական հոգեւորականները «բացատրական ու բարոյախրատական ցուցումներ» են տվել փոքրամասնական կրոնական կազմակերպությունների անդամներին: Մասնավորապես, հիշատակված է մի դեպք, երբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող փոքրամասնական կրոնական խմբի անդամ զինվորին քահանայի ցուցումով ստիպել էին աղոթել, իսկ հրամանատար սպան ճնշում էր գործադրել, որ նա հեռանա իր դավանած եկեղեցուց: Ըստ զեկույցի՝ զորակոչիկն իր կամքին հակառակ 8 ամիս մասնակցել էր Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու կրոնական ծիսակարգերին:

Բացի այդ, իր գրության մեջ «ԽԵ»-ն նշել էր, որ ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2016թ. օգոստոսի 10-ին հրապարակված «Կրոնական ազատությունների միջազգային զեկույցի» Հայաստանի Հանրապետությանը վերաբերող բաժնում, մասնավորապես, գրված է. «Ըստ հասարակական կազմակերպությունների ու կրոնական խմբերի՝ զինված ուժերում ծառայության անցնող նորակոչիկները զինվորական կոմիսարիատում հարցաշար են լրացնում, որտեղ պետք է նշեն իրենց կրոնական պատկանելությունը: Ըստ հաղորդումների՝ այդ հարցը ձեւակերպվել է հետեւյալ կերպ. արդյո՞ք անձը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու անդամ է, թե՞ որեւէ «աղանդի»:

Վերոնշյալ նամակում «ԽԵ»-ն խնդրել էր պարզաբանել, թե ո՞րն է նման հարցման նպատակը եւ տրամադրել հարցաշարի պատճեն:

Այս առնչությամբ, ՀՀ ՊՆ պատասխան նամակում ասված է, որ զինվորական կոմիսարիատներում զորակոչիկների կրոնական համոզմունքների և այլ հանգամանքների հստակեցման նպատակը նրանց հետագա ծառայության ընթացքում վերջիններիս կարիքների, այդ թվում՝ խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացումն ապահովելու նպատակ ունի:

Պատասխանից, սակայն, կրկին պարզ չի դառնում, թե այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացումն ապահովելու համար ինչ մեխանիզմներ են գործում, արդյո՞ք այս առումով հնարավորությունները հավասար են բոլորի համար, մանավանդ, եթե հաշվի առնենք հայկական բանակում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների գործունեության շրջանակների անհստակությունը:

Զինվորական ծառայության համար պիտանելության «պիտանի` սահմանափակումներով» սահմանման նշանակության անորոշության վերաբերյալ

med_commission-300x1782013 թ.-ի ապրիլի 8-ին հաստատված «ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՊՆ նախարարի  N 410-Ն հրամանի համաձայն, սահմանված են զինվորական ծառայության համար պիտանելության հետեւյալ երկու եզրակացությունների տարբերակները`

  • պիտանի է զինվորական ծառայության,
  • պիտանի է զինվորական ծառայության` սահմանափակումով:

2015-2017 թթ.-ի ընթացքում կազմակերպությանը դիմած, հայկական զինված ուժերում պարտադիր զինվարական ծառայություն անցնող քաղաքացիների հարազատները մատնանշել են, որ չնայած այն բանին, որ իրենց զավակները առողջական փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի սահմանափակումով, սակայն զորամասում նրանց նկատմամբ չի գործում որևէ արտոնություն եւ հասկանալի չէ, թե ինչ կերպ են արտահայտվում նշված սահմանափակումները նրանց զավակների ծառայության վրա:

Այս կապակցությամբ, «Խաղաղության երկխոսությունը», փորձելով հասկանալ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների համար առկա սահմանափակումներն ու դրան առնչվող մի քանի հարցեր, հարցում էր ուղարկել ՊՆ՝ հետևյալ բովանդակությամբ.

Խնդրում ենք պարզաբանել.

  1. ի՞նչ սահմանափակումներ են նախատեսված «պիտանի՝ սահմանափակումով» եզրակացությամբ զինվորական ծառայության անցած զինծառայողների համար,
  2. ի՞նչ իրավական ակտով է սահմանվում «պիտանի՝ սահմանափակումով» կարգավիճակը եւ այդ կարգավիճակով ծառայություն կրելը,
  3. ո՞րտեղ կարելի է ծանոթանալ «պիտանի է զինվորական ծառայության` սահմանափակումով» կարգավիճակը սահմանող իրավական ակտի հետ,
  4. ծառայության համար «պիտանի՝ սահմանափակումով» զինծառայողներն ինչպե՞ս են տեղեկանում իրենց համար նախատեսված սահմանափակումների հետ:

ՊՆ-ից ստացված պատասխանում, մասնավորապես, ասվում էր. «…զինծառայողների մարտական հերթապահության և պահակային ծառայության, ֆիզիկական պատրաստության և բարձր լեռնային կլիմակայական գոտիներում ծառայության, ինչպես նաև զինվորական պաշտոնների նշանակման սահմանափակումների հետ կապված կարգավորումնները հաստատվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գաղտնի հրամանով… Զինվորական ծառայության սահմանափակումների վերաբերյալ զինծառայողներն իրազեկվում են անմիջական հրամանատարական կազմի միջոցով»։

Պատասխանից կարելի է եզրակացնել, որ  «պիտանի՝ սահմանափակումերով» եզրակացությամբ զինվորական ծառայության անցած զինծառայողը մինչ զինծառայության անցնելը չի կարող տեղեկանալ, թե հատկապես ինչպիսի՞ սահմանափակումներով ծառայություն է նախատեսվում իր համար, ո՞ր ծառայության տեսակներն են վտանգավոր առողջության համար, իսկ զորամասում հրամանատարության կողմից այդ մասին տեղեկանալով՝ վիճարկելու հնարավորություն չունի, քանի որ խնդրո առարկայի իրավական կարգավորումն ի սկզբանե գաղտնի է պահվում պատկան մարմինների կողմից։

2017թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի վիճակագրություն

The number of fatalities in the Armenian Army. Period: January - June

Մեծացնել պատկերը

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին հայկական զինված ուժերում գրանցվել է 36 մահվան ելքով պատահար, որից 16-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում։

2017թ. առաջին կիսամյակում գրանցվել է 5 ինքնասպանության4-ական սպանության դեպք եւ դժբախտ պատահարերկուական դեպքի համար մահվան պատճառ է նշվում անփութությունն ու առողջական պատճառները։ Մեկ զինծառայող մահացել է անվտանգության կանոնների խախտման արդյունքում ստացած հրազենային վնասվածքից։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված երկու մահվան դեպքերի (մեկ հրազենային վնասվածք, մյուսը՝ ինքնազգացողության վատացման արդյունքում գրանցված կենսաբանական մահ) պատճառներն առայժմ անհայտ են։

Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի նախաքննության  հետ կապված տեղեկություններ

Statement: David DumikyanԳրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի կրկնակի սպանության մեկ ընդհանուր գործից վերջին եռամսյակում մաս է առանձնացվել եւ ուղարկվել դատաքննության: Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող Ռուբեն Մարտիրոսյանի, սույն որոշումն անօրինական է. «Հակասում է քր. դատ. օր-ի 28-րդ հոդվածի 2-րդ մասի (Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա) պահանջին, համաձայն որի՝ անհրաժեշտ է պահպանել քրեական գործի լրիվությունն ու օբյեկտիվությունը», – պնդում է նա:

Ըստ էության, նախաքննական մարմնի այս որոշման հիմքում ընկած է զինծառայող Դումիկյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որից նա անմիջապես էլ հրաժարվել է եւ մինչ այժմ պնդում է, որ ցուցմունքներն իրենից կորզվել են։

Հիմնվելով այդ կորզված ցուցմունքի վրա՝ նախաքննական մարմինն «ապացուցված» է համարել, որ Գրիգոր Ավետիսյանին սպանել է համածառայակից Դումիկյանը։ Վերջինիս այդ նույն ինքնախոստովանական ցուցմունքում նշվում է, որ նա է սպանել նաեւ Սուրեն Արամյանին, սակայն նախաքննական մարմինն ապացուցված չի համարել, որ Դումիկյանը սպանել է նաև Սուրեն Արամյանին, այդ իսկ պատճառով անջատել է Գրիգոր Ավետիսյանի սպանության մասը և ուղարկել դատարան:

23.06.2017, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Թունիյանը հանձնարարական է տվել Էրեբունու ոստիկանության բաժնի պետին, որպեսզի քննություն կատարվի հետևյալ «փաստով».Նուբարաշեն ՔԿ-ի կալանավոր ոմն Խաչատուր Զոհրաբյան հաղորդում է տվել այն մասին, թե իբր Դավիթ Դումիկյանի խցակից 4 կալանավորներ ցանկանում են սպանել Դ. Դումիկյանին՝ «ակնկալելով», որ սպանվածներից մեկի հորից՝ պատվիրատուից (Հերմոն Ավետիսյան), կստանան 50 000 ԱՄՆ դոլար։

«ԽԵ»-ն գտնում է, որ այս կերպ փորձ է կատարվում ճնշում գործադրել Դ. Դումիկյանի վրա, ահաբեկել անպաշտպան զինվորին, ստիպել, որպեսզի խոստովանի իր չկատարած հանցանքը։ (Տե՛ս «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից տարածած հայտարարությունը.)

ՀՀ քր. դատ. օր.-ի 59-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տուժող կողմն իրավունք ունի միջնորդել և ստանալ գործով եզրափակիչ որոշման պատճեն, բողոքարկել այն, սակայն, տևական ժամանակ անկարող էր դա անել, քանի որ, չնայած միջնորդություններին և պահանջներին, նախաքննական մարմինը հրաժարվում էր տրամադրել որոշման պատճեն՝ տուժող կողմին զրկելով որոշումը բողոքարկելու իրավունքից։

Շուրջ երկու ամիս տարբեր ատյաններ բողոքներից հետո միայն այն տրամադրվեց տուժող կողմին։

Ծանոթանալով նշված որոշման հետ՝ տուժող կողմը գտնում է, որ այն ենթակա է վերացման և միջնորդություն է ներկայացրել դատախազություն, ինչի մասին կներկայացնենք հաջորդիվ։

Դեռևս 2017թ.-ի հունվարի 30-ից սկսած, տուժող կողմը հաղորդումներ էր տվել ՀՀ ՔԿ 5-րդ կայազորային բաժնի քննիչ Գևորգյանի և բաժնի պետի կողմից կատարած հանցագործության մասին:

ՀՀ քր. դատ. օր.-ի համաձայն, տուժող կողմի հաղորդումը պետք է քննության առնվեր անհապաղ, իսկ դրա ընթացքը պետք է լուծվեր հաղորդման ստացման պահից 10 օրվա ընթացքում, սակայն,  նշված հաղորդման շուրջ քննություն չի կատարվել, և հասցեագրված հաղորդումը ծառայության պետը, քննություն կատարելու փոխարեն, վերահասցեագրել է գլխավոր դատախազին։

ՀՀ դատախազությունն, իր հերթին, տուժողի հաղորդմանն օրինական ընթացք տալու փոխարեն այն ուղարկել է այն նույն քննչական խմբին, որը քննում է երկու զինվորների սպանության գործը և որի կազմում է 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Գևորգյանը, որին տուժող կողմը մեղադրում է հանցագործության մեջ, ով իրավունք չունի այս հանցագործության շուրջ քննություն կատարելու, քանի որ քննիչը չի կարող քննել իր իսկ կատարած հանցագործությունը և իր նկատմամբ հարուցել քրեական գործ։

Չնայած դրան՝ 31.05.2017թ.-ին, տուժողի իրավահաջորդ Հ. Ավետիսյանը ծանուցագիր է ստացել նշված քննչական խմբի կողմից՝ որպես վկա ցուցմունք տալու համար հրավիրվելով նշված բաժին։ Հիշեցնենք,որ տուժող կողմի հաղորդմանն ընթացք տալու օրինական ժամկետը սպառվել է դեռևս 2017թ.-ի փետրվարի 10-15-ին։

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ

manucharyan-150x150Մանուչար Մանուչարյանի գործով 2016թ.-ի հուլիսին դատարանը որոշում էր կայացրել հետմահու լրացուցիչ փորձաքննություններ նշանակելու մասին։ Նման որոշման համար դատավորը հիմք էր ընդունել հանգամանքը, որ գործով անցնող վկաների նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, որոնք դատարանին թույլ չեն տալիս միանշանակ հետևություն անել հետեւյալ հարցերի շուրջ.

ա.) արդյո՞ք Մ. Մանուչարյանը դեպքի պահին եղել է խիստ հուզված (աֆեկտի) վիճակում և կարող էր ինքնասպանություն գործել,

բ.) առկա՞ է, արդյոք, պատճառահետևանքային կապ Մ. Մանուչարյանի ենթադրյալ ինքնասպանության և Ա. Ստեփանյանի ու Բ. Գաբոյանի գործողությունների միջև։ Այսինքն, արդյո՞ք Ստեփանյանն ու Գաբոյանն են իրենց հանցավոր գործողություններով Մ. Մանուչարյանին հասցրել ինքնասպանության։

Հետմահու լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին դատարանի կայացրած որոշումից ուղիղ 9 ամիս անց տուժող կողմը ստացավ փորձագիտական եզրակացությունը, որտեղ, պատասխանելով նշված հարցերին, փորձագետ-հոգեբանները մասնավորապես գրում են. «Հետազոտվող իրավիճակի վերաբերյալ ներկայացված քրեական գործում առկա տեղեկությունների խիստ հակասական լինելու պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեղեկությունների արժանահավատության գնահատումը դուրս է հոգեբան-փորձագետի իրավասության սահմաններից, հնարավոր չէ միանշանակ եզրահանգումներ կատարել դեպքին նախորդող ժամանակահատվածում Մ. Մանուչարյանի, ինչպես նաև Բ. Գաբոյանի և Ա. Ստեփանյանի գործողությունների և Մանուչարյանի՝ մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա պատճառահետևանքային կապի մասին»։

Փորձագետներին առաջադրված հարցերից երրորդը հետևյալն է. «Եղե՞լ են, արդյոք, Մ. Մանուչարյանի մոտ պաթոլոգիական աֆեկտի կամ այլ հուզական վիճակներ մինչև 2013թ.-ի հուլիսի 29-ը, եթե այո, ապա դրանք ինչպիսի՞ ազդեցություն կարող էին ունենալ նրա գիտակցության և գործունեության վրա նշված ժամանակահատվածում»։

Այս հարցի պատասխանը եւս համահունչ է փորձագետների նախորդ պատասխանին. «Հետազոտվող իրավիճակի վերաբերյալ ներկայացված քրեական գործում առկա տեղեկությունների խիստ հակասական լինելու պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեղեկություների  արժանահավատության գնահատումը դուրս է հոգեբան-փորձագետի իրավասության սահմաններից, հնարավոր չէ միանշանակ եզրահանգումներ կատարել դեպքին նախորդող ժամանակահատվածում Մ. Մանուչարյանի, ինչպես նաև Բ. Գաբոյանի և Ա. Ստեփանյանի գործողությունների և Մանուչարյանի՝ մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա պատճառահետևանքային կապի մասին։ Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Լ. Մկրտչյանի, ինչպես նաև նախաքննության ընթացքում Ա. Սահակյանի և Ա. Աբրահամյանի հայտնած և քրեական գործի նյութերում առկա տեղեկությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից արժանահավատ գնահատելու պարագայում կարելի է եզրակացնել, որ Մ. Մանուչարյանը մահվանը նախորդող ժամանակահատվածում գտնվել է խիստ հուզական վիճակում…»։

Ըստ էության, փորձագետները հրաժարվում են եզրակացություն տալուց՝ պատճառաբանելով, որ գործում առկա տեղեկությունները խիստ հակասական են։ Նրանք դրանով էլ պարտավոր էին սահմանափակվել՝ նշելով, որ տեղեկությունների արժանահավատության գնահատումը դուրս է հոգեբան-փորձագետի իրավասության սահմաններից, սակայն, հակասելով իրենց իսկ գրածին, նրանք, այնուամենայնիվ, դուրս են գալիս այդ սահմաններից և, մտնելով իրավական դաշտ, դատարանին հուշում, թե ինչպես պետք է գնահատվի իրենց եզրակացությունը՝ չունենալով դրա իրավունքը։ 

Մ. Մանուչարյանի գործի կապակցությամբ, հարկ է նշել նաեւ, որ 9 ամիս ընդմիջումից հետո՝ մայիսի 30-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում դատարանը լսեց կողմերի կարծիքը լրացուցիչ փորձաքննության վերաբերյալ: Նիստի վերջում տուժող կողմը ներկայացրեց երկու միջնորդություն Մանուչարյանի տաբատը դատաձգաբանական փորձաքննություն ենթարկելու մասին, ինչը հնարավորություն կտար պարզել քննիչի կողմից  մահացածի տաբատի վրա արձանագրված 5մմ տրամաչափով, եզրերին այրվածքի հետքերով անցքի առաջացման մեխանիզմը (մեխանիկական կամ հրազենային)։

Սրա պատասխանը փորձագետները չէին տվել. հիշեցնենք, որ դատարանում փորձագետը հայտարարել էր, որ Մ. Մանուչարյանի տաբատը չի հետազոտել, մինչդեռ նույն փորձաքնության «Պարզաբանման համար առաջադրված հարցերը» բաժնի 4-րդ կետում քննիչը գրում է. «Մ. Մանուչարյանի հագուստի վրա կա՞ն, արդյոք, հրազենային վնասվածքներ, եթե այո, ապա ի՞նչ տրամաչափի զենքից են արձակված և քանի՞ կրակոցի հետևանք են դրանք»: Փորձագետը, պատասխանելով այդ հարցին, գրում է, որ տաբատի վրա հրազենային կամ մեխանիկական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Երկրորդ միջնորդությունը վերաբերվում էր Մանուչարյանի դիակի արտաշիրիմմանը։ Դատարանն իր հաջորդ՝ 12.06.2017-ին կայացած նիստի ընթացքում մերժեց տուժող կողմի երկու միջնորդություններն էլ:

Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ

hambaryan-150x150Ինչպես նշել էինք մեր նախորդ  զեկույցում, 2017թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում սույն գործով Սյունիքի առաջին ատյանի դատարանը կայացրեց երկու որոշում:

Դրանցից մեկով դատարանը բավարարել էր Համբարյանի ինքնասպանություն գործելու մասով կարճման որոշման դեմ տուժող կողմի բողոքը, որը կայացվել էր 2016թ.-ի մայիս ամսին։ Դատարանը լսել էր և որոշել, որ առկա է տուժող կողմի իրավունքների խախտում, գործով քննություն կատարելու հետ կապված մի շարք ցուցումներ էր տվել դատախազ Ա. Աղաբեկյանին։ Վերջինս իր հերթին իբր կատարել և կատարում է դատարանի որոշումը, սակայն, ինչպես նշում է «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռ. Մարտիրոսյանը, նրա գործողությունները հակաօրինական են, քանի որ, նախքան Համբարյանի սպանության կամ ինքնասպանության մասով քննություն կատարելը, պարտավոր էր վերացնել վերը նշված ինքնասպանության մասով գործը կարճելու որոշումը. կարճված գործով քննություն չի իրականացվում՝ քանի դեռ այն կարճումից հանված չէ:

Տուժող կողմն այս հարցի շուրջ բողոք է ներկայացրել դատախազությանը, որտեղից, սակայն, պատասխան դեռ չկա: Եւ միայն տուժող կողմի բողոքից հետո, բողոքի հիման վրա դատարանը գործը կասեցումից հանելու մասին որոշում է կայացրել և ուղարկել քննչական բաժին:

Վարչական դատարանը մերժեց ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը

ՀՀ վարչական դատարանը, Կարեն Զարիկյանի նախագահությամբ, ս. թ. ապրիլի 18-ին կայացած նիստում մերժեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝ մահացածի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը և կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Վերոնշյալ տեղեկատվությունը տրամադրելու խնդրանքը ՊՆ կողմից մերժվելուց հետո կազմակերպությունը դատարան էր դիմել ՊՆ-ին տեղեկատվությունը տրամադրել պարտավորեցնելու, նախարար Ս. Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով։

Դատարանի որոշմամբ` նշված հայցերի քննությունը ժամանակավորապես կասեցվել էր, քանի որ կախված էր այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ և 43-րդ կետերն (վերը նշված տեղեկությունները գաղտնագրող) անվավեր ճանաչելու կազմակերպության պահանջի դատական քննության արդյունքից։ ՀՀ դատական բոլոր ատյաններում վերջինիս մերժվելուց հետո գործը կասեցումից հանվեց եւ, ինչպես եւ սպասվում էր, նույնպես մերժվեց։

«Խաղաղության երկխոսությունն» այս խնդրի հետ կապված դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

2017 Թ. ԱՊՐԻԼ-ՀՈւՆԻՍ Ներկայացնում ենք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը՝ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ճյուղերից է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը, զինված ուժերում առկա խնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ դրանց լուծման առաջարկներ մշակելու եւ իշխանություններին ներկայացնելու միջոցով զինված ուժերում առկա հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով: Սույն հաշվետվությունը ներառում է կազմակերպության ուսումնասիրությունները, դատական գործերը, որոնցում այս կամ այն կերպ ներգրավված է «Խաղաղության երկխոսությունը», ինչպես նաև դրանց ներկայիս կարգավիճակը։ Հաշվետվության թեմաներն են. Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտքի, խղճի և կրոնի ազատության վիճակը ՀՀ զինված ուժերում Զինվորական ծառայության համար պիտանելության «պիտանի` սահմանափակումներով» սահմանման նշանակության անորոշության վերաբերյալ Հունվար – հունիս ամիսներին հայկական բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի վիճակագրությունը Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի նախաքննության  հետ կապված տեղեկություններ Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ Վարչական դատարանը մերժեց ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտքի, խղճի և կրոնի ազատության վիճակը ՀՀ զինված ուժերում «Մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգևոր խորհրդատու կամ սպասավոր, չնայած որ հայ հոգևորականը` մեկ ձեռքին Քրիստոսի հաղթական Սուրբ խաչը, իսկ մյուսին էլ՝ սուրը, միշտ էլ եղել է հայ զինվորի և զորականի կողքին, հատկապես պատերազմների ժամանակ», – նշված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Հոգևոր առաջնորդությունը ՀՀ զինված ուժերում» վերնագրով հոդվածում: Վերջինից նաեւ հետեւում է, որ 1997թ.-ից ի վեր ՀՀ զինված ուժերում գործում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայությունը։ Սա հաստատվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ծառայությունն էլ մտնում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ: Նյութում նշված է, որ Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Աստվածաշնչին, Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով: Հայկական բանակում կրոնական կազմակերպությունների դերը, գործունեության առանձնահատկություններն ու զինծառայողների մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման ապահովման մեխանիզմները հասկանալու համար «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն, որտեղ, մասնավորապես, նշվում էր. Ըստ ՀՀ ՊՆ կայքում հրապարակված «Հոգևոր առաջնորդությունը ՀՀ զինված ուժերում» հոդվածի՝ հոգևոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ անցկացնում, յուրաքանչյուր դիրքափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում են իրենց խոսքով և աղոթքով ճանապարհում, այցելում են նաև սահմանապահ ուղեկալներ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ, կատարում են Եկեղեցու խորհուրդները՝ ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ: Հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ի երրորդ բաժնի երրորդ կետում, մասնավորապես, նշվում է, որ զինծառայողն իրավունք չունի անդամակցել որևէ քաղաքական կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, իսկ նույն բաժնի վեցերորդ կետով արգելվում է պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, խնդրում ենք պարզաբանել. ի՞նչ իրավական ակտով է հիմնավորված Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր գործունեությունը ՀՀ զինված ուժերում, կրոնական այլ կազմակերպությունների եւ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, արդյոք, հնարավորություն ունե՞ն ՀՀ զորամասերում նույնատիպ գործունեություն իրականացնելու,  քանի որ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այլ ազգային եւ կրոնական խմբերի ներկայացուցիչներ, ի՞նչ մեխանիզմ է նախատեսված այդ քաղաքացիների մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքի իրացման համար:  Պաշտպանության նախարարության պատասխանում նշվում էր, որ ՀՀ ԶՈւ-ում Հայ առաքելական եկեղեցու գործունեությունն իրականացվում է  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի հիման վրա. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում»։ Զորամասերում հոգևոր ծառայություն իրականացնելու վերաբերյալ այլ կարգավորումներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն: Պատասխանից պարզ է դառնում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի՝ զորամասերում ներկա գտնվելու իրավունքի մասին, սակայն պարզ չի դառնում, թե որ իրավական ակտով է սահմանվում նրա գործունեության, քարոզչության շրջանակները, արդյո՞ք վերջինս տարածվում է միայն իր հետևորդների, թե՞ ամբողջ զորամասի եւ յուրաքանչյուր զինվորականի վրա՝ անկախ կրոնական պատկանելությունից: Հարկ է նշել, որ Հելսինկյան կոմիտեի զեկույցի համաձայն, 2014թ.-ին արձանագրվել են դեպքեր, երբ զինվորական հոգեւորականները «բացատրական ու բարոյախրատական ցուցումներ» են տվել փոքրամասնական կրոնական կազմակերպությունների անդամներին: Մասնավորապես, հիշատակված է մի դեպք, երբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող փոքրամասնական կրոնական խմբի անդամ զինվորին քահանայի ցուցումով ստիպել էին աղոթել, իսկ հրամանատար սպան ճնշում էր գործադրել, որ նա հեռանա իր դավանած եկեղեցուց: Ըստ զեկույցի՝ զորակոչիկն իր կամքին հակառակ 8 ամիս մասնակցել էր Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու կրոնական ծիսակարգերին: Բացի այդ, իր գրության մեջ «ԽԵ»-ն նշել էր, որ ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2016թ. օգոստոսի 10-ին հրապարակված «Կրոնական ազատությունների միջազգային զեկույցի» Հայաստանի Հանրապետությանը վերաբերող բաժնում, մասնավորապես, գրված է. «Ըստ հասարակական կազմակերպությունների ու կրոնական խմբերի՝ զինված ուժերում ծառայության անցնող նորակոչիկները զինվորական կոմիսարիատում հարցաշար են լրացնում, որտեղ պետք է նշեն իրենց կրոնական պատկանելությունը: Ըստ հաղորդումների՝ այդ հարցը ձեւակերպվել է հետեւյալ կերպ. արդյո՞ք անձը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու անդամ է, թե՞ որեւէ «աղանդի»: Վերոնշյալ նամակում «ԽԵ»-ն խնդրել էր պարզաբանել, թե ո՞րն է նման հարցման նպատակը եւ տրամադրել հարցաշարի պատճեն: Այս առնչությամբ, ՀՀ ՊՆ պատասխան նամակում ասված է, որ զինվորական կոմիսարիատներում զորակոչիկների կրոնական համոզմունքների և այլ հանգամանքների հստակեցման նպատակը նրանց հետագա ծառայության ընթացքում վերջիններիս կարիքների, այդ թվում՝ խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացումն ապահովելու նպատակ ունի: Պատասխանից, սակայն, կրկին պարզ չի դառնում, թե այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացումն ապահովելու համար ինչ մեխանիզմներ են գործում, արդյո՞ք այս առումով հնարավորությունները հավասար են բոլորի համար, մանավանդ, եթե հաշվի առնենք հայկական բանակում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների գործունեության շրջանակների անհստակությունը: Զինվորական ծառայության համար պիտանելության «պիտանի` սահմանափակումներով» սահմանման նշանակության անորոշության վերաբերյալ 2013 թ.-ի ապրիլի 8-ին հաստատված «ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՊՆ նախարարի  N 410-Ն հրամանի համաձայն, սահմանված են զինվորական ծառայության համար պիտանելության հետեւյալ երկու եզրակացությունների տարբերակները` պիտանի է զինվորական ծառայության, պիտանի է զինվորական ծառայության` սահմանափակումով: 2015-2017 թթ.-ի ընթացքում կազմակերպությանը դիմած, հայկական զինված ուժերում պարտադիր զինվարական ծառայություն անցնող քաղաքացիների հարազատները մատնանշել են, որ չնայած այն բանին, որ իրենց զավակները առողջական փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի սահմանափակումով, սակայն զորամասում նրանց նկատմամբ չի գործում որևէ արտոնություն եւ հասկանալի չէ, թե ինչ կերպ են արտահայտվում նշված սահմանափակումները նրանց զավակների ծառայության վրա: Այս կապակցությամբ, «Խաղաղության երկխոսությունը», փորձելով հասկանալ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների համար առկա սահմանափակումներն ու դրան առնչվող մի քանի հարցեր, հարցում էր ուղարկել ՊՆ՝ հետևյալ բովանդակությամբ. Խնդրում ենք պարզաբանել. ի՞նչ սահմանափակումներ են նախատեսված «պիտանի՝ սահմանափակումով» եզրակացությամբ զինվորական ծառայության անցած զինծառայողների համար, ի՞նչ իրավական ակտով է սահմանվում «պիտանի՝ սահմանափակումով» կարգավիճակը եւ այդ կարգավիճակով ծառայություն կրելը, ո՞րտեղ կարելի է ծանոթանալ «պիտանի է զինվորական ծառայության` սահմանափակումով» կարգավիճակը սահմանող իրավական ակտի հետ, ծառայության համար «պիտանի՝ սահմանափակումով» զինծառայողներն ինչպե՞ս են տեղեկանում իրենց համար նախատեսված սահմանափակումների հետ: ՊՆ-ից ստացված պատասխանում, մասնավորապես, ասվում էր. «…զինծառայողների մարտական հերթապահության և պահակային ծառայության, ֆիզիկական պատրաստության և բարձր լեռնային կլիմակայական գոտիներում ծառայության, ինչպես նաև զինվորական պաշտոնների նշանակման սահմանափակումների հետ կապված կարգավորումնները հաստատվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գաղտնի հրամանով… Զինվորական ծառայության սահմանափակումների վերաբերյալ զինծառայողներն իրազեկվում են անմիջական հրամանատարական կազմի միջոցով»։ Պատասխանից կարելի է եզրակացնել, որ  «պիտանի՝ սահմանափակումերով» եզրակացությամբ զինվորական ծառայության անցած զինծառայողը մինչ զինծառայության անցնելը չի կարող տեղեկանալ, թե հատկապես ինչպիսի՞ սահմանափակումներով ծառայություն է նախատեսվում իր համար, ո՞ր ծառայության տեսակներն են վտանգավոր առողջության համար, իսկ զորամասում հրամանատարության կողմից այդ մասին տեղեկանալով՝ վիճարկելու հնարավորություն չունի, քանի որ խնդրո առարկայի իրավական կարգավորումն ի սկզբանե գաղտնի է պահվում պատկան մարմինների կողմից։ 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերի վիճակագրություն Մեծացնել պատկերը Այս տարվա հունվար-հունիս ամիսներին հայկական զինված ուժերում գրանցվել է 36 մահվան ելքով պատահար, որից 16-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում։ 2017թ. առաջին կիսամյակում գրանցվել է 5 ինքնասպանության, 4-ական սպանության դեպք եւ դժբախտ պատահար, երկուական դեպքի համար մահվան պատճառ է նշվում անփութությունն ու առողջական պատճառները։ Մեկ զինծառայող մահացել է անվտանգության կանոնների խախտման արդյունքում ստացած հրազենային վնասվածքից։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցված երկու մահվան դեպքերի (մեկ հրազենային վնասվածք, մյուսը՝ ինքնազգացողության վատացման արդյունքում գրանցված կենսաբանական մահ) պատճառներն առայժմ անհայտ են։ Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի նախաքննության  հետ կապված տեղեկություններ Ըստ պաշտոնական վարկածի՝ 2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հատկանիշներով: Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի կրկնակի սպանության մեկ ընդհանուր գործից վերջին եռամսյակում մաս է առանձնացվել եւ ուղարկվել դատաքննության: Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող Ռուբեն Մարտիրոսյանի, սույն որոշումն անօրինական է. «Հակասում է քր. դատ. օր-ի 28-րդ հոդվածի 2-րդ մասի (Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա) պահանջին, համաձայն որի՝ անհրաժեշտ է պահպանել քրեական գործի լրիվությունն ու օբյեկտիվությունը», – պնդում է նա: Ըստ էության, նախաքննական մարմնի այս որոշման հիմքում ընկած է զինծառայող Դումիկյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որից նա անմիջապես էլ հրաժարվել է եւ մինչ այժմ պնդում է, որ ցուցմունքներն իրենից կորզվել են։ Հիմնվելով այդ կորզված ցուցմունքի վրա՝ նախաքննական մարմինն «ապացուցված» է համարել, որ Գրիգոր Ավետիսյանին սպանել է համածառայակից Դումիկյանը։ Վերջինիս այդ նույն ինքնախոստովանական ցուցմունքում նշվում է, որ նա է սպանել նաեւ Սուրեն Արամյանին, սակայն նախաքննական մարմինն ապացուցված չի համարել, որ Դումիկյանը սպանել է նաև Սուրեն Արամյանին, այդ իսկ պատճառով անջատել է Գրիգոր Ավետիսյանի սպանության մասը և ուղարկել դատարան: 23.06.2017, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Թունիյանը հանձնարարական է տվել Էրեբունու ոստիկանության բաժնի պետին, որպեսզի քննություն կատարվի հետևյալ «փաստով».Նուբարաշեն ՔԿ-ի կալանավոր ոմն Խաչատուր Զոհրաբյան հաղորդում է տվել այն մասին, թե իբր Դավիթ Դումիկյանի խցակից 4 կալանավորներ ցանկանում են սպանել Դ. Դումիկյանին՝ «ակնկալելով», որ սպանվածներից մեկի հորից՝ պատվիրատուից (Հերմոն Ավետիսյան), կստանան 50 000 ԱՄՆ դոլար։ «ԽԵ»-ն գտնում է, որ այս կերպ փորձ է կատարվում ճնշում գործադրել Դ. Դումիկյանի վրա, ահաբեկել անպաշտպան զինվորին, ստիպել, որպեսզի խոստովանի իր չկատարած հանցանքը։ (Տե՛ս «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից տարածած հայտարարությունը.) ՀՀ քր. դատ. օր.-ի 59-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տուժող կողմն իրավունք ունի միջնորդել և ստանալ գործով եզրափակիչ որոշման պատճեն, բողոքարկել այն, սակայն, տևական ժամանակ անկարող էր դա անել, քանի որ, չնայած միջնորդություններին և պահանջներին, նախաքննական մարմինը հրաժարվում էր տրամադրել որոշման պատճեն՝ տուժող կողմին զրկելով որոշումը բողոքարկելու իրավունքից։ Շուրջ երկու ամիս տարբեր ատյաններ բողոքներից հետո միայն այն տրամադրվեց տուժող կողմին։ Ծանոթանալով նշված որոշման հետ՝ տուժող կողմը գտնում է, որ այն ենթակա է վերացման և միջնորդություն է ներկայացրել դատախազություն, ինչի մասին կներկայացնենք հաջորդիվ։ Դեռևս 2017թ.-ի հունվարի 30-ից սկսած, տուժող կողմը հաղորդումներ էր տվել ՀՀ ՔԿ 5-րդ կայազորային բաժնի քննիչ Գևորգյանի և բաժնի պետի կողմից կատարած հանցագործության մասին: ՀՀ քր. դատ. օր.-ի համաձայն, տուժող կողմի հաղորդումը պետք է քննության առնվեր անհապաղ, իսկ դրա ընթացքը պետք է լուծվեր հաղորդման ստացման պահից 10 օրվա ընթացքում, սակայն,  նշված հաղորդման շուրջ քննություն չի կատարվել, և հասցեագրված հաղորդումը ծառայության պետը, քննություն կատարելու փոխարեն, վերահասցեագրել է գլխավոր դատախազին։ ՀՀ դատախազությունն, իր հերթին, տուժողի հաղորդմանն օրինական ընթացք տալու փոխարեն այն ուղարկել է այն նույն քննչական խմբին, որը քննում է երկու զինվորների սպանության գործը և որի կազմում է 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Գևորգյանը, որին տուժող կողմը մեղադրում է հանցագործության մեջ, ով իրավունք չունի այս հանցագործության շուրջ քննություն կատարելու, քանի որ քննիչը չի կարող քննել իր իսկ կատարած հանցագործությունը և իր նկատմամբ հարուցել քրեական գործ։ Չնայած դրան՝ 31.05.2017թ.-ին, տուժողի իրավահաջորդ Հ. Ավետիսյանը ծանուցագիր է ստացել նշված քննչական խմբի կողմից՝ որպես վկա ցուցմունք տալու համար հրավիրվելով նշված բաժին։ Հիշեցնենք,որ տուժող կողմի հաղորդմանն ընթացք տալու օրինական ժամկետը սպառվել է դեռևս 2017թ.-ի փետրվարի 10-15-ին։ Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ Մանուչար Մանուչարյանի գործով 2016թ.-ի հուլիսին դատարանը որոշում էր կայացրել հետմահու լրացուցիչ փորձաքննություններ նշանակելու մասին։ Նման որոշման համար դատավորը հիմք էր ընդունել հանգամանքը, որ գործով անցնող վկաների նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, որոնք դատարանին թույլ չեն տալիս միանշանակ հետևություն անել հետեւյալ հարցերի շուրջ. ա.) արդյո՞ք Մ. Մանուչարյանը դեպքի պահին եղել է խիստ հուզված (աֆեկտի) վիճակում և կարող էր ինքնասպանություն գործել, բ.) առկա՞ է, արդյոք, պատճառահետևանքային կապ Մ. Մանուչարյանի ենթադրյալ ինքնասպանության և Ա. Ստեփանյանի ու Բ. Գաբոյանի գործողությունների միջև։ Այսինքն, արդյո՞ք Ստեփանյանն ու Գաբոյանն են իրենց հանցավոր գործողություններով Մ. Մանուչարյանին հասցրել ինքնասպանության։ Հետմահու լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին դատարանի կայացրած որոշումից ուղիղ 9 ամիս անց տուժող կողմը ստացավ փորձագիտական եզրակացությունը, որտեղ, պատասխանելով նշված հարցերին, փորձագետ-հոգեբանները մասնավորապես գրում են. «Հետազոտվող իրավիճակի վերաբերյալ ներկայացված քրեական գործում առկա տեղեկությունների խիստ հակասական լինելու պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեղեկությունների արժանահավատության գնահատումը դուրս է հոգեբան-փորձագետի իրավասության սահմաններից, հնարավոր չէ միանշանակ եզրահանգումներ կատարել դեպքին նախորդող ժամանակահատվածում Մ. Մանուչարյանի, ինչպես նաև Բ. Գաբոյանի և Ա. Ստեփանյանի գործողությունների և Մանուչարյանի՝ մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա պատճառահետևանքային կապի մասին»։ Փորձագետներին առաջադրված հարցերից երրորդը հետևյալն է. «Եղե՞լ են, արդյոք, Մ. Մանուչարյանի մոտ պաթոլոգիական աֆեկտի կամ այլ հուզական վիճակներ մինչև 2013թ.-ի հուլիսի 29-ը, եթե այո, ապա դրանք ինչպիսի՞ ազդեցություն կարող էին ունենալ նրա գիտակցության և գործունեության վրա նշված ժամանակահատվածում»։ Այս հարցի պատասխանը եւս համահունչ է փորձագետների նախորդ պատասխանին. «Հետազոտվող իրավիճակի վերաբերյալ ներկայացված քրեական գործում առկա տեղեկությունների խիստ հակասական լինելու պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեղեկություների  արժանահավատության գնահատումը դուրս է հոգեբան-փորձագետի իրավասության սահմաններից, հնարավոր չէ միանշանակ եզրահանգումներ կատարել դեպքին նախորդող ժամանակահատվածում Մ. Մանուչարյանի, ինչպես նաև Բ. Գաբոյանի և Ա. Ստեփանյանի գործողությունների և Մանուչարյանի՝ մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև առկա պատճառահետևանքային կապի մասին։ Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Լ. Մկրտչյանի, ինչպես նաև նախաքննության ընթացքում Ա. Սահակյանի և Ա. Աբրահամյանի հայտնած և քրեական գործի նյութերում առկա տեղեկությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից արժանահավատ գնահատելու պարագայում կարելի է եզրակացնել, որ Մ. Մանուչարյանը մահվանը նախորդող ժամանակահատվածում գտնվել է խիստ հուզական վիճակում…»։ Ըստ էության, փորձագետները հրաժարվում են եզրակացություն տալուց՝ պատճառաբանելով, որ գործում առկա տեղեկությունները խիստ հակասական են։ Նրանք դրանով էլ պարտավոր էին սահմանափակվել՝ նշելով, որ տեղեկությունների արժանահավատության գնահատումը դուրս է հոգեբան-փորձագետի իրավասության սահմաններից, սակայն, հակասելով իրենց իսկ գրածին, նրանք, այնուամենայնիվ, դուրս են գալիս այդ սահմաններից և, մտնելով իրավական դաշտ, դատարանին հուշում, թե ինչպես պետք է գնահատվի իրենց եզրակացությունը՝ չունենալով դրա իրավունքը։  Մ. Մանուչարյանի գործի կապակցությամբ, հարկ է նշել նաեւ, որ 9 ամիս ընդմիջումից հետո՝ մայիսի 30-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում դատարանը լսեց կողմերի կարծիքը լրացուցիչ փորձաքննության վերաբերյալ: Նիստի վերջում տուժող կողմը ներկայացրեց երկու միջնորդություն Մանուչարյանի տաբատը դատաձգաբանական փորձաքննություն ենթարկելու մասին, ինչը հնարավորություն կտար պարզել քննիչի կողմից  մահացածի տաբատի վրա արձանագրված 5մմ տրամաչափով, եզրերին այրվածքի հետքերով անցքի առաջացման մեխանիզմը (մեխանիկական կամ հրազենային)։ Սրա պատասխանը փորձագետները չէին տվել. հիշեցնենք, որ դատարանում փորձագետը հայտարարել էր, որ Մ. Մանուչարյանի տաբատը չի հետազոտել, մինչդեռ նույն փորձաքնության «Պարզաբանման համար առաջադրված հարցերը» բաժնի 4-րդ կետում քննիչը գրում է. «Մ. Մանուչարյանի հագուստի վրա կա՞ն, արդյոք, հրազենային վնասվածքներ, եթե այո, ապա ի՞նչ տրամաչափի զենքից են արձակված և քանի՞ կրակոցի հետևանք են դրանք»: Փորձագետը, պատասխանելով այդ հարցին, գրում է, որ տաբատի վրա հրազենային կամ մեխանիկական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Երկրորդ միջնորդությունը վերաբերվում էր Մանուչարյանի դիակի արտաշիրիմմանը։ Դատարանն իր հաջորդ՝ 12.06.2017-ին կայացած նիստի ընթացքում մերժեց տուժող կողմի երկու միջնորդություններն էլ: Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ «Խաղաղության երկխոսությունը» շարունակում է դատարանում տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնել նաեւ Հարություն Համբարյանի սպանության գործով։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2015թ. մայիսի 8-ին ՊԲ զորամասերից մեկի հրամանատարական կետում իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակած կրակոցի հետեւանքով ստացած հրազենային վիրավորումից Հ. Համբարյանը տեղում մահացել է։ Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կազմվել է քննչական խումբ։ Ինչպես նշել էինք մեր նախորդ  զեկույցում, 2017թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում սույն գործով Սյունիքի առաջին ատյանի դատարանը կայացրեց երկու որոշում: Դրանցից մեկով դատարանը բավարարել էր Համբարյանի ինքնասպանություն գործելու մասով կարճման որոշման դեմ տուժող կողմի բողոքը, որը կայացվել էր 2016թ.-ի մայիս ամսին։ Դատարանը լսել էր և որոշել, որ առկա է տուժող կողմի իրավունքների խախտում, գործով քննություն կատարելու հետ կապված մի շարք ցուցումներ էր տվել դատախազ Ա. Աղաբեկյանին։ Վերջինս իր հերթին իբր կատարել և կատարում է դատարանի որոշումը, սակայն, ինչպես նշում է «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռ. Մարտիրոսյանը, նրա գործողությունները հակաօրինական են, քանի որ, նախքան Համբարյանի սպանության կամ ինքնասպանության մասով քննություն կատարելը, պարտավոր էր վերացնել վերը նշված ինքնասպանության մասով գործը կարճելու որոշումը. կարճված գործով քննություն չի իրականացվում՝ քանի դեռ այն կարճումից հանված չէ: Տուժող կողմն այս հարցի շուրջ բողոք է ներկայացրել դատախազությանը, որտեղից, սակայն, պատասխան դեռ չկա: Եւ միայն տուժող կողմի բողոքից հետո, բողոքի հիման վրա դատարանը գործը կասեցումից հանելու մասին որոշում է կայացրել և ուղարկել քննչական բաժին: Վարչական դատարանը մերժեց ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը ՀՀ վարչական դատարանը, Կարեն Զարիկյանի նախագահությամբ, ս. թ. ապրիլի 18-ին կայացած նիստում մերժեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝ մահացածի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը և կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Վերոնշյալ տեղեկատվությունը տրամադրելու խնդրանքը ՊՆ կողմից մերժվելուց հետո կազմակերպությունը դատարան էր դիմել ՊՆ-ին տեղեկատվությունը տրամադրել պարտավորեցնելու, նախարար Ս. Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով։ Դատարանի որոշմամբ` նշված հայցերի քննությունը ժամանակավորապես կասեցվել էր, քանի որ կախված էր այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ և 43-րդ կետերն (վերը նշված տեղեկությունները գաղտնագրող) անվավեր ճանաչելու կազմակերպության պահանջի դատական քննության արդյունքից։ ՀՀ դատական բոլոր ատյաններում վերջինիս մերժվելուց հետո գործը կասեցումից հանվեց եւ, ինչպես եւ սպասվում էր, նույնպես մերժվեց։ «Խաղաղության երկխոսությունն» այս խնդրի հետ կապված դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

NewsletterN4-1-212x300

Ներբեռնել pdf տարբերակով. «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եռամսյակային հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ (2017թ. ԱՊՐԻԼ-ՀՈՒՆԻՍ)(pdf, 287 Kb)

  • 0

  • Տվյալների բազա


  • © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը