2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում մահվան դեպքերի վիճակագրություն

Ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի իրականացրած ուսումնասիրությունը ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում 2016թ. հունվարսեպտեմբեր ամսիներին գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ։ Այն իր մեջ ներառում է նաև «քառօրյա պատերազմի» արդյունքում զոհված զինծառայողների ցանկը, որն առանձին է ներկայացված:

Նշված ժամանակահատվածում կազմակերպությանը հայտնի է դարձել 66 մահվան դեպքի մասին, եւս 80 զինվորականի «քառօրյա պատերազմում» զոհվելու մասին տեղեկություններ է հաջողվել հավաքել։ Մեկ զոհված զինծառայողի մասին, ըստ mamul.am-ի,  հայտնել է առողջապահության նախարարը, սակայն մեր կազմակերպությանը չի հաջողվել ճշտել նշված զինվորի ինքնությունը։

«Խաղաղության երկխոսությանը» հայտնի դարձած 66 մահվան դեպքերից  5-ը սպանություն է.

  1. Կամո Հովհաննիսյան(19 փետրվար, ԼՂ)

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ինժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ. Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ. Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանն ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում: [1]

  1. Հովհաննես Հարությունյան(17 մարտ, ԼՂ)

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայող, կրտսեր սերժանտ Հ. Հարությունյանի վրա դիմահար կրակոց է արձակվել նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն իրականացրած, կոչումով շարքային մեկ այլ զինծառայողի կողմից։ Քննությամբ պարզվել է սպանության հանգեցրած վիճաբանության պատճառը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[2]

  1. Գրիգոր Ավետիսյան(6 ապրիլ, ԼՂ)
  2. Սուրեն Արամյան (6 ապրիլ, ԼՂ)

2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:
Նախնական քննության տվյալներով՝  իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը  02:30-ի սահմաններումիրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել նախ՝ Գ. Ավետիսյանի, ապա՝  Ս. Արամյանի ուղղությամբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[3]

  1. Հակոբ Գևորգյան(25 մայիս, ՀՀ)

Հակոբ Գևորգյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ։
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի զինծառայողի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նշված միջադեպի ժամանակ ժամկետային զինծառայող Գ. Կոսոբոգլյանը  ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել Հ. Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, իր մոտ գտնվող սուր կտրողծակող գործիքով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին, ապա մարմնական վնասվածք պատճառել մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ա.Կարապետյանին։
Ապացույցների հիման վրա Գ. Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[4]

 

8  ինքնասպանություն

  1. Դավիթ Տերտերյան(18 փետրվար, ԼՂ)
  2. Թեմուր Սոլոյան(19 փետրվար, ԼՂ)

Մանրամասներին կարելի է ծանոթանալ վերեւում՝  Կամո Հովհաննիսյանի սպանության նկարագրությունում։

  1. Սարգիս Օհանյան(11 մարտ, ԼՂ)
  2. Կամո Մարտիրոսյան(14 մարտ, ՀՀ)

Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում  պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային, առաջադրվել են մեղադրանքներ։ Երկու ժամեկտային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), երկու ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև՝ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)։ Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։[5]

  1. Մեսրոպ Ղուրշուդյան(29 մարտ, ՀՀ)
  2. Հովհաննես Պետրոսյան(25 ապրիլ, ՀՀ)
  3. Հրանտ Գրիգորյան(17 մայիս, ԼՂ)

Ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վ. Բալայանին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[6]

  1. Արսեն Արթուրի Մխիթարյան (3 հուլիս, ՀՀ)

 

24 հրադադրի ռեժիմի խախտում  (ներառված չեն «քառօրյա պատերազմի» արդյունքում  զոհված զինծառայողների տվյալները)

  1. Արամայիս Ոսկանյան(9 հունվար, ԼՂ)
  2. Սիմոն Ճավրշյան(5 փետրվար, ԼՂ)
  3. Արտյոմ Վարդերեսյան(17 մարտ, ԼՂ)
  4. Վլադիմիր Մելքոնյան(1 ապրիլ, ԼՂ)
  5. Արմեն Գասպարյան(6 ապրիլ, ԼՂ)
  6. Գևորգ Մղդեսյան(8 ապրիլ, ԼՂ)
  7. Հրաչ Մուրադյան(8 ապրիլ, ԼՂ)
  8. Մանվել Գևորգյան(14 ապրիլ, ԼՂ)
  9. Համլետ Հաջոյան(14 ապրիլ, ԼՂ)
  10. Գևորգ Գևորգյան(19 ապրիլ, ԼՂ)
  11. Մարատ Դանիելյան(21 ապրիլի, ԼՂ)
  12. Տիգրան Պողոսյան( 26 ապրիլ, ԼՂ)
  13. Արամ Առուշանյան(26 ապրիլ, ԼՂ)
  14. Հայկ Մինասյան(26 ապրիլ, ԼՂ)
  15. Գարիկ Մովսիսյան(30 ապրիլ, ԼՂ)
  16. Վազգեն Հարությունյան(30 ապրիլ, ԼՂ)
  17. Աշոտ Զոհրաբյան(1 մայիս, ԼՂ)
  18. Սարգիս Գասպարյան(2 մայիս, ՀՀ)
  19. Արմեն Մարտիրոսյան(11 մայիս, ԼՂ)
  20. Արամ Օհանյան(14 մայիս, ՀՀ)
  21. Խաչատուր Հարությունյան(17 մայիս, ԼՂ)
  22. Վահե Եղոյան(25 մայիս, ԼՂ)
  23. Սևակ Խաչատրյան (25 սեպտեմբեր, ԼՂ)
  24. Արայիկ Սամվելի Օրդուբեկյան (2 սեպտեմբեր, ԼՂ)

Հ. Գ. Epress.am կայքը պարզել է, որ չնայած ՊՆ պարբերականի եւ մի շարք լրատվամիջոցների պնդմանը՝ Գ. Մղդեսյանը ապրիլի սկզբին ծավալված պատերազմական գործողությունների արդյունքում չի զոհվել. հարցմանն ի պատասխան ՊՆ-ից ուղարկված «ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում զոհվածների» ցուցակում Գևորգ Մղդեսյանի անունը նշված է «Ոչ մարտական կորուստներ» բաժնում։

«Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 20-ամյա ժամկետային զինծառայող Գևորգ Մղդեսյանը մահացել է ապրիլի 7-ին Ղարաբաղի առաջնագծում: Պաշտոնական վարկածը՝ հրազենային վիրավորում դեռևս չպարզված հանգամանքներում: Զինվորի մահվան դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ, որը դեռևս նախաքննության փուլում է: Գործով ձերբակալվել է Մղդեսյանի համածառայակիցներից մեկը: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»։ Գործը քննվում է Լեռնային Ղարաբաղում, կալանավորված զինծառայողի անունը նախաքննական գաղտնիք է», – հայտնում է կայքը։

http://www.epress.am…

 

10 դժբախտ պատահար

  1. Ռուսլան Հարությունյան
  2. Կարեն Կարապետյան
  3. Վահան Ղուկասյան

Ռուսլան Հարությունյանը, Կարեն կարապետյանը և Վահան Ղուկասյանը մահացել են նույն միջադեպի՝  ավտովթարի արդյունքում, մարտի 9-ին Երևան Եղեգնաձոր ճանապարհին:

  1. Արսեն Հովսեփյան(23 մարտ, ՀՀ)
  2. Վարդան Մաթևոսյան(4 ապրիլ ՀՀ)
  3. Կարեն Դավթյան(5 ապրիլ, ԼՂ)
  4. Գառնիկ Ավետիսյան(11 ապրիլ, ՀՀ)
  5. Վարդան Ղրմաջյան
  6. Արմեն Գազարյան

Վարդան Ղրմաջյանը և Արմեն Գազարյանը զոհ են գնացել բնական աղետին (տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու), հունիսի 8-ին, ԼՂ-ում:

  1. Դավիթ Աշոտի Սաֆարյան (5 օգոստոս, ՀՀ)

 

զինծառայող մահացել է առողջական խնդիրների հետևանքով

  1. Սուրեն Մոսիյան(29 մայիս, ԼՂ)

 

1 զինծառայող մահացել է էլեկտրահարման արդյունքում

քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

  1. Սարգիս Մանուկյան(30 մարտ, ՀՀ)

 

3  զինծառայող մահացել է անվտանգության կանոնների խախտման արդյունքում

  1. Սպարտակ Քալաշյան(20 ապրիլ, ԼՂ)

Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Բարեյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով  գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ. Բարեյանը ձերբակալվել է:[7]

  1. Կարեն Աղաբեկյան(21 ապրիլ, ԼՂ)

Նախնական տվյալներով՝  21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ. Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։ 

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ. Եգորյանը ձերբակալվել է:[8]

  1. Խորեն Հարությունյան(2 հունիս, ԼՂ)

Ձեռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ. Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա. Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։

Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։[9]

 

13 զինծառայողի և 1 կամավորի մահվան պատճառի վերաբերյալ մեզ դեռևս  չի հաջողվել ամբողջական  տեղեկություն ստանալ

  1. Սևակ Համբարձումյան(24 մարտ, ՀՀ)

Ս. Համբարձումյանը, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է մարտի 24-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, մահացել` Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի (հրամանատարի) կողմից այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով Ն. Չիչակյանը մարտի 29-ին ձերբակալվել է։

  1. Գևորգ Ասոյան(1 մարտ, ՀՀ)

Ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի  ժամկետային զինծառայող Մ. Մելիքյանին։

Վերջինիս ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[10]

  1. Ռոբերտ Աբրահամյան(10 մարտ, ՀՀ)
  2. Սևակ Խաչատրյան(12 մարտ, ԼՂ)
  3. Օնիկ Սահակյան(21 մարտ, ԼՂ)
  4. Իգոր Հակոբյան
  5. Կորյուն Հարությունյան

03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։[11]

  1. Գևորգ Հարությունյան (2 օգոստոսի, ԼՂ)
  2. Վահան Վահեի Միքայելյան (4 օգոստոս, ԼՂ)
  3. Արայիկ Օրդուբեկյան  (2 սեպտեմբեր, ԼՂ)
  4. Գեղամ Ալբերտի Եղիազարյան (5 սեպտեմբեր, ՀՀ)
  5. Արման Ալիկի Ղանդիլյան (07 սեպտեմբեր, ԼՂ)
  6. Նարեկ Փաթաթանյան (16 սեպտեմբեր, ԼՂ)

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

5-ի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:[12]

  1. Էդգար Չաղլյան(29 հունիս, ՀՀ )

Ըստ news. am կայքի. մահացած զինծառայողներից մեկի հարազատը իրենց հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջրակնում, զինծառայողները գտնվել են շինությունում, որի կտուրը փլուզվել է, ինչի հետեւանքով նրանք մահացել են:

 

Ստորև ներկայացնում ենք ապրիլյան «քառօրյա պատերազմի» արդյունքում զոհված զինծառայողների անունները.

  1. Աբգարյան Տիգրան Արամի
  2. Աբրահամյան Արամ Արայիկի
  3. Աբրահամյան Հարություն Հովհաննեսի
  4. Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի
  5. Աղաջանյան Միշա Կամոյի
  6. Անդրեասյան Արման Սեյրանի
  7. Ալեքսանյան Բագրատ Արթուրի
  8. Ալիխանյան Վլադիմիր Վարուժանի
  9. Առաքելյան Ալեքսան Գևորգի
  10. Ասատրյան Աղասի Սարմենի
  11. Բալայան Ազնաուր Ռաֆիկի
  12. Բերակչյան Տիգրան Էդուարդի
  13. Գաբոյան Արգիշտի Արծվիի
  14. Գալստյան Հրաչ Վարդանի
  15. Գալստյան Սաշա Վաչագանի
  16. Գասպարյան Դավիթ Յուրիի
  17. Գասպարյան Նորայր Ժորայի
  18. Գևորգյան Արթուր Գառնիկի
  19. Գրիգորյան Անդրանիկ Մարատի
  20. Գրիգորյան Մաքսիմ Վագիֆի
  21. Գրիգորյան Օնիկ Կարոյի
  22. Գրիգորյան Հայկ Ռոդիկի
  23. Եղոյան Բենյամին Ներսեսի
  24. Եսայան Ժորա Արթուրի
  25. Երզնկյան Մհեր
  26. Զաքարյան Վահե Սամվելի
  27. Զոհրաբյան Անդրանիկ Ատոմի
  28. Թադևոսյան Վարդան Սուրիկի
  29. Թորոյան Հայկ Վահանի
  30. Իսկանդարյան Ռուբեն Աշոտի
  31. Կիրակոսյան Գոռ Կարապետի
  32. Կիրակոսյան Հովսեփ Գեղամի
  33. Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի
  34. Հարությունյան Գրիգոր Գևորգի
  35. Հայրապետյան Դավիթ Ռազմիկի
  36. Ղահրամանյան Հենրիկ Ռուդոլֆի
  37. Ղարիբյան Հրանտ Սամվելի
  38. Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի
  39. Մարգարյան Նոդարիկ Արտաշի
  40. Միքայելյան Արամայիս Գրիգորի
  41. Մկրտչյան Գեղամ Ռաշիդի
  42. Մելքոնյան Գագիկ Սուրիկի
  43. Մելքումյան Սուրեն Գրիշայի
  44. Մկրտչյան Սասուն Ֆահրադի
  45. Մկրտչյան Նարեկ Վարդանի
  46. Մովսեսյան Ռուդիկ Բախշիի
  47. Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի
  48. Նարինյան Վլադիկ Ստեփանի
  49. Ներսիսյան Կարեն Արտակի
  50. Շահբազյան Աշոտ Կարապետի
  51. Պետրոսյան Արտակ Այգավարդի
  52. Պողոսյան Ռոման Վլադիմիրի
  53. Ուրֆանյան Արմենակ Մեէրսի
  54. Սահակյան Ղարիբ Հայասերի
  55. Սահակյան Ադամ Խաչատուրի
  56. Սարգսյան Նորիկ Զավենի
  57. Սարգսյան Վրեժ Վարդանի
  58. Սահակյան Սարգիս Արմենակի
  59. Սիմոնյան Ազատ Քաջիկի
  60. Սիմոնյան Նվեր Սարոյի
  61. Սլոյան Քյարամ Քալաշի
  62. Ստեփանյան Մերուժան Արթուրի
  63. Վարդանյան Գևորգ Գագիկի
  64. Փարամազյան Յուրի Անատոլիի
  65. Օզմանյան Բորիս Ռաֆիկի
  66. Ասրյան Սեդրակ Սերգեյի
  67. Բեգլարյան Արմեն Մինասի
  68. Դանղյան Սերգեյ Գուրգենի
  69. Թովմասյան Մասիս Միքայելի
  70. Խալաֆյան Սարգիս Լազրի
  71. Հաջյան Նորայր
  72. Համաբարձումյան Կարո Ծերունի
  73. Հոսեփյան Նիկոլայ Սարգսի
  74. Հովհաննիսյան Արմեն Արեգի
  75. Ճարատանյան Սուրեն Սիսակի
  76. Միրզոյան Մայիս Երջանիկի
  77. Նիկալյան Եղիշե Արտավազդի
  78. Սարգսյան Դավիթ Բագրատի
  79. Փարսադանյան Գագիկ Կոլյայի
  80. Ալեքսանյան Էդուարդ Յուրիկի

[1]http://www.investigative.am/news/view/erku-zincarayoxi-mah.html

[2] http://www.investigative.am/news/view/hovhannes-harutyunyan-spanutyun-mexadranq.html

[3] http://www.investigative.am/news/view/erku-zincarayoxi-spanutyun.html

[4] http://www.investigative.am/news/view/hakob-gevorgyan-spanutyun.html

[5] http://www.investigative.am/news/view/kamo-martirosyan-mexadranqner.html

[6] http://www.investigative.am/news/view/hrant-grigoryan-mah-mexadranq.html

[7] http://www.investigative.am/news/view/spartak-qalashyan-mah.html

[8] http://www.investigative.am/news/view/karen-aghabekyan-mah.html

[9] http://www.investigative.am/news/view/xoren-harutyunyan.html

[10] http://www.investigative.am/news/view/zincarayox-asoyan-gevorg.html

[11] http://www.investigative.am/news/view/koryun-harutyunyan-igor-hakobyan.html

[12] http://investigative.am/news/view/patatanyan-6-zincarayoxi-mexadranq.html

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը