Անուն
Գրիշա Խաչատրյան 
Ամսաթիվ
2014-06-20 
Վայր
Հայաստանի Հանրապետություն 
Տարածաշրջան
Արարատի մարզ 
Պատճառը
Սպանություն 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
Հունիսի 20-ին տարածել էր ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը. «Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

Այնուհետեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ պատահածի մասին հայտարարությամբ, ըստ որի «…զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք, սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել»:

Զոհված զինվորի հարազատների խնդրանքով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել դիազննությանը: Ըստ նրա հաղորդած տվյալների՝ դիակի վրա հայտնաբերվել է «… գլխի շրջանում աջից դեպի ձախ, դեպի ետ թեքությամբ, գլխի առանցքի հանդեպ գրեթե հորիզոնական երկու հրազենային վնասվածք: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ կրակոցների թիվը եղել է չորսը: Երկու հրազենային վնասվածքներից բացի թիկունքի, գլխի, աջ ոտքի վրա հայտնաբերվել են նաև մի շարք այլ վնասվածքներ, քերծվածքներ, որոնք առաջացել են ինչպես մահվանից ոչ շատ առաջ, այնպես էլ՝ մահվանից 2-3 օր առաջ»:

Կրակոցը կատարվել է տվյալ զենքի կրակոցի լրացուցիչ գործոնների սահմաններում, այսինքն մոտ տարածությունից, ինչը բացառում է դիպուկահարի գործոնը: Քր. գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 373 հոդվածի 3-րդ մասով՝ (ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:) Չի պարզվել, թե որ զենքով է կրակվել եւ ում է այն կցված: Զենքը դեպքի վայրում չի հայտնաբերվել: Քննիչն իր որոշման մեջ չի նշում, թե որ համարի զենքով է կատարվել եւ ում է այն ամրակցված: «Նախապես համոզված եմ, որ մատնահետք չի լինելու, եթե անգամ գտնվի զենքը: Դա տեղավորվում է ՀՀ ՊՆ ՔԾ հանցավոր գործելակերպի մեջ»,- ասում է Ռ. Մարտիրոսյանը:

Ըստ փորձագետի՝ նման դեպքում խոսել անփութության, զենքի հետ անզգուշ վարվելու մասին՝ ուղղակի անհեթեթ է: Ռ. Մարտիրոսյանը պնդում է, որ կատարվածը դիտավորյալ սպանության արդյունք է:

Հունիսի 21-ին, արդեն հայտարարվեց, որ քրեական գործ այս դեպքի առթիվ հարուցվել է սպանություն հոդվածով:

Գործով միակ մեղադրյալ սերժանտ Վարդան Կիրակոսյանի դատավճիռը կայացվել է. սերժանտը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Կիրակոսյանն է մարտական դիրքում հայտնաբերել շարքային զինծառայող Գրիշա  Խաչատրյանի դիակը եւ վերջինիս ամրակցված ինքնաձիգը: Անձնական  շահագրգռվածությունից ելնելով`Վարդան Կիրակոսյանն անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը եւ վերցրել դիակի կողքին եղած ինքնաձիգը: Այնուհետեւ սերժանտը հանել է պահատուփը, լիցքաթափել զենքը՝ դրանով իսկ խախտելով ինքնաձիգի իրական տեղադրությունը, պատշաճ չպահպանելով դեպքի վայրը եւ խոչընդոտ առաջացնելով իրավապահ մարմինների կողմից դեպքի իրական հանգամանքները բացահայտելու եւ մեղավոր անձանց պարզելու ուղղությամբ իրականացվելիք գործառույթների, ինչպես նաեւ նշված մարմինների գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար:

Գրիշա Խաչատրյանի գործով նախաքննությունը շարունակվում է:

http://news.am...

http://www.iravunk.com...

http://armtimes.com

http://armtimes.com 
Հունվարի 28-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված ...
Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ ...
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ...
Հունվարի 20-ին, ժամը  08-00-ի սահմաններում Վաղարշապատի ...
Փետրվարի 12-ին հիվանդանոցում մահացած զինծառայող, 19-ամյա ...
2014թ.-ի մարտի 8-ին, Երեւան-Աշտարակ ճանապարհին՝ Քասախ ...
Մարտի 19-ին Մարտակերտի զորամասերից մեկի մարտական ...
Արցախում 22-ամյա զինծառայող Գառնիկ Թորոսյանի մահվան առթիվ հարուցվել ...
Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական ...

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

  • Ավելացնել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում

    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ

  • © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը