Անուն
Հարություն Համբարյան 
Ամսաթիվ
2015-05-08 
Վայր
Լեռնային Ղարաբաղ 
Տարածաշրջան
 
Պատճառը
Ինքնասպանություն 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։

2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ:

Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հ.Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ  մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ. Հարությունյանին։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դ.Հարությունյանը,  խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել եւ բռնություն է գործադրել զինծառայող Հ.Համբարյանի նկատմամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով եւ 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։

http://news.am...

http://www.epress.am...

http://news.am․․․ 
Գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ...
Գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ...
Ադրբեջանական կողմի կրակոցից հունվարի 17-ին զոհվել ...
Հունվարի 17-ի երեկոյան մահացու ելքով վթար ...
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին ...
Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից ...
Հունվարի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի ...
Առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի ...
Առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի ...

  • Տվյալների բազա


  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը