Անուն
Շավարշ Գալստյան 
Ամսաթիվ
2017-01-25 
Վայր
Հայաստանի Հանրապետություն 
Տարածաշրջան
 
Պատճառը
Ինքնասպանություն 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան դեպքի առթիվ։ 25.01.2017թ.՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մեղադրվում է նրա համածառայակիցը, որի անունը ՀՀ քննչական կոմիտեն չի նշում։ Երեկ երեկոյան տարածած Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը):

Գալստյանի մահվան դեպքի առթիվ ավելի վաղ քրգործ էր հարուցվել 110֊րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 25-ին զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրից հայտնաբերվել է նաևԳալստյանին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ, հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը», ֊ նշում է Քննչական կոմիտեն։

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մատնադրոշմային (հետքաբանական) և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:

http://hraparak.am...

http://epress.am... 
Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական ...
Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ...
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ ...
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ ...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային ...
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 ...
Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը