Անուն
Գարեգին Մինասյան 
Ամսաթիվ
2017-02-15 
Վայր
Հայաստանի Հանրապետություն 
Տարածաշրջան
 
Պատճառը
Դժբախտ պատահար 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 զինծառայող զոհվել է, 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Քննչական բաժնում պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:  Նախնական տվյալներով՝ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանն ստացել են մարմնական վնասվածքներ: ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է: Նույն օրը Արմեն Պուխանը և Վրույր Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

http://radioaurora.am... 
Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական ...
Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ...
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ ...
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ ...
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային ...
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը