Անուն
Գարեգին Արգամանյան 
Ամսաթիվ
2017-02-17 
Վայր
Լեռնային Ղարաբաղ 
Տարածաշրջան
 
Պատճառը
Անփութություն, անգործություն 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ։

2017թ. փետրվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի ռադիոդասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Արայի Արգամանյանի դին:

Նախնական տվյալներով՝ վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ), կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

http://lurer.com... 
Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական ...
Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ...
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ ...
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ ...
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային ...
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը