Անուն
Գագիկ Մեսրոպյան 
Ամսաթիվ
2017-05-10 
Վայր
Հայաստանի Հանրապետություն 
Տարածաշրջան
Տավուշի մարզ 
Պատճառը
Սպանություն 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Այցելու 
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1997թ. ծնված պարտադիր ժամկետային զինծառայողին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի մայիսի 10-ի վաղ առավոտյան պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել:

Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Մեսրոպյանը կյանքի համար վտանգավոր  հրազենային վնասվածքն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1997թ. ծնված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Տեղեկատվությունը միջադեպի վերաբերյալ ավելացվել է կայքի այցելուի, լրացվել՝ կայքի ադմինիստրացիայի կողմից։
 
Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական ...
Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ...
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ ...
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ ...
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային ...
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը