Անուն
Վարդան Գրիգորյան 
Ամսաթիվ
2017-08-17 
Վայր
Հայաստանի Հանրապետություն 
Տարածաշրջան
Տավուշի մարզ 
Պատճառը
Սպանություն 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի մեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։

Տավուշի մարզում օգոստոսի 17-ին այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա համագյուղացին եւ ծառայակիցը՝ Ա. Լալայանը: Նա կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին․ իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ խնջույքի մասնակցելուց հետո նա իր զոհի մեքենայով ուղեւորվել Ներքին Կարմիրգյուղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, նրան դրել է ավտոմեքենայի մեջ, ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից եւ արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան: Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվելու են Կայազորի քննչական վարչություն: Վարդան Հրաչիկի Գրիգորյանը 32 տարեկան էր, ըստ գյուղապետի՝ մեկ երեխայի հայր։

http://www.lragir.am․․․ 
Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական ...
Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ...
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ ...
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ ...
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային ...
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ ...
ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը