Ինչպես օգտվել կայքից

 

 

Շնորհակալություն Ձեր այցելության համար: Այս էջը նկատակ ունի կայքի մի քանի հնարավությունների հետ ծանոթացնելու, օգնելու Ձեզ առավել հեշտ կողմնորոշվել՝ ժամանակ խնայելու համար:

Կայքի գլխավոր էջում կարելի է գտնել այն բաժինները (իրենց ենթաբաժիններով), որոնցից բաղկացած է այն․ «Նորություններ», «Հայտարարություններ», «Կայքի մասին», «Իրավական», «Վերլուծական», «Կազմակերպություններ», «Հետադարձ կապ» (նկ․ 1):

 

menu

 Նկար 1

Գլխավոր, նորությունների, հայտարարությունների եւ հետադարձ կապի էջերը չունեն ենթաբաժիններ:

 

«Գլխավոր էջ»

Բացի այն, որ գլխավոր էջում տեղադրված հղումներով կարելի է տեղափոխվել կայքի տարբեր բաժիններ եւ ծանոթանալ դրանց պարունակությանը, այստեղ են գտնվում նաեւ կայքէջում գրանցված խաղաղ պայմաններում մահվան ելքով միջադեպերի եւ իրավախախտումների տվյալների բազայում փնտրում իրականացնելու գործիքները (նկ․ 2):

 

2

                  Նկար 2

 

Հատուկ կոճակների միջոցով (նկ․ 3, 4, 5) կարելի է մուտքագրել Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտման եւ 1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպեր, որոնք կայքի ադմինիստրացիայի կողմից համապատասխան մոդերացիայից հետո կարող են հայտնվել կայքում, մտցվել բազայի մեջ՝ «Ճշտված» կամ «Չճշտված» պիտակներով:

 

3      5         4

             Նկար 3                                  Նկար 4                                               Նկար 5

 

 

Լրացնողի մասին ինֆորմացիան չի հրապարակվում կայքում, տեսանելի է միայն կայքի ադմինիստրացիայի համար եւ ուղղակի հետադարձ կապի համար է:

Եթե ունեք դեպքին վերաբերվող լուսանկարներ, տեսանյութեր, սեղմելով «Պահպանել և ավելացնել մեդիա» կոճակը՝ կարող եք վերբեռնել դրանք: Վերեւում արդեն նշել ենք, որ մուտաքագրված դեպքերը կայքի ադմինիստրացիայի կողմից համապատասխան մոդերացիայից հետո միայն կարող են հայտնվել կայքում, մտցվել բազայի մեջ․ լուսանկարները, տեսանյութերը, փաստաթղթերը լավագույն ապացույցն են այն բանի, որ մուտքագրվածն ապատեղեկատվություն չէ:

 

Կայքում կարելի է գտնել նաեւ կայքէջում գրանցված մահվան ելքով դեպքերի հիման վրա ստեղծված երկու ինֆոգրաֆիկա (նկ․ 6, 7): Դրանցից առաջինի միջոցով կարելի է առկա դեպքերը դասակարգել ըստ տարեթվի, վայրի եւ մահվան պատճառների․ օրինակ, ինֆոգրաֆիկայի համապատասխան սեգմենտի վրա սեղմելու դեպքում՝ դրա աջ կողմում կհայտնվի կայքում տվյալ մահվան պատճառով գրանցված դեպքերին զոհ գնացածների ցանկը:

Ինտերակտիվ քարտեզը ցուցադրում է խաղաղ պայմաններում ՀՀ ԶՈՒ-ում գրանցված մահվան ելքով դեպքերի աշխարհագրական բաշխվածությունը:

 

6                      7

                          Նկար 6                                                                              Նկար 7


  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը