Զինվորների դեղորայքը վաճառվում է դեղատներում. օրաթերթ

ՀՀ զինված ուժերի բուժվարչությունը հասարակության որոշ շրջանակների հայտնի է որպես բանակից «ազատվելու» կարևորագույն օղակ, որտեղ որոշվում է` երիտասարդը պիտանի է ծառայության, թե ոչ: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը` ներկայացնելով այս ոլորտում իրականացվող կեղծարարությունները, կապված, մասնավորապես, զինծառայողների համար նախատեսված դեղորայքի իրացման հետ:

«ՉԻ»-ի տեղեկություններով` բանակում հսկայական գումարներ են ծախսվում դեղորայքի և բուժծառայության ապահովման այլ միջոցների վրա: Այնուհետև թերթը ներկայացնում է զինված ուժերում բուժծառայության կառուցվածքը:

Այն բաղկացած է տարբեր օղակներից` առաջին օգնություն ցուցաբերող սանհրահանգիչների ինստիտուտից  մինչև զինհոսպիտալներ, որոնցում զինծառայողներին տրվում է մասնագիտացված բուժօգնություն: Յուրաքանչյուր զորամաս ունի բուժկետ, որը զբաղվում է զորամասի անձնակազմի առողջության հարցերով: Զորամասի բուժկետերից վերև գտնվող օղակը հոսպիտալն է: Զորամասի բուժկետերը, հասկանալի պատճառներով, չեն կարող մասնագիտացված բուժօգնություն տրամադրել զինծառայողներին, և դրա անհրաժեշտությունն ունեցող զինվորները տեղափոխվում են հոսպիտալներ: Ուստի բնական է, որ զորամասային օղակի բժիշկները կարող են որոշակի հիվանդություններ բուժել, իսկ բարդ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները բուժօգնությունը ստանում են հոսպիտալներում, և սա ամրագրված է նաև ինչպես բուժվարչության պետի, այնպես էլ ՊՆ և ՊԲ հրամանագրերով, գրում է օրաթերթը:

«Չի»-ին հասած լուրերի համաձայն, սակայն, զորամասային օղակներում շատ հաճախ կարելի է հայտնաբերել այնպիսի դեղորայք, որը նախատեսված է հոսպիտալներում բուժման ենթակա պաթոլոգիաների համար և որոնք, բնականաբար, չեն օգտագործվում զորամասի բուժկետի բժիշկների կողմից:

Թերթը նշում է, որ բուժկետում, մասնավորապես, կարելի է գտնել սիրտ-անոթային , լյարդի հիվանդությունների համար նախատեսված դեղորայք, ինչպես նաև թանկարժեք հակաբիոտիկներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Epress.am-ի:
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը