2024թ. ՀՀ զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Խաղաղության երկխոսություն» հկ-ն արձանագրել է 33 մահվան դեպք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
Սովորաբար մենք հարցման արդյունքում լրացուցիչ տվյալներ ենք ստանում ՀՀ գլխավոր դատախազությունից՝ բաց աղբյուրներում չհրապարակված դեպքերը լրացնելու համար: Նախորդ տարիներին դատախազությունը տեղեկատվություն է տրամադրել օրենքով սահմանված ժամկետներում և նշել մահացած զինծառայողների անուններն ու նրանց մահվան պատճառները։ Սակայն այս տարի գործընթացը զգալիորեն հետաձգվեց։ Օրենքով սահմանված 30 աշխատանքային օրվա փոխարեն հարցման պատասխանը ստացանք 61 աշխատանքային օր անց։ Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունը  իր պատասխանում չի նշել մահացածների անունները՝ նշելով միայն մահվան դեպքերի թիվը և պատճառները։ Նրանց կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2025 թվականին ՀՀ-ում գրանցվել է մահվան 40 դեպք, որը յոթով գերազանցում է մեր կողմից հաստատված դեպքերի թվին։

Ըստ ՀՀ դատախազության տրամադրած տեղեկատվության՝ 2024 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրված ժամկետային և պայմանագրային զինծառայողների մահվան 40 դեպքերից 27-ը զինվորական ծառայության հետ է կապված:

Նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 4 զինծառայող։ Գրանցվել է 7 ինքնասպանության դեպք: Դժբախտ պատահարների զոհ է դարձել 20 զինծառայող (որոնցից «Խաղաղության երկխոսությանը» հասանելի են 13 զինծառայողների անուններ): Առողջական խնդիրներից մահացել է 3 զինծառայող: Անվտանգության կանոնների խախտման հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք: Ծառայակցի կողմից սպանվել է 5 զինծառայող։


Գրանցված դեպքերից 22-ի համար տեղեկատվության առաջնային աղբյուրը ՀՀ ՊՆ-ն է եղել, իսկ մյուս 18 դեպքերի մասին տեղեկությունները ստացվել են այլ աղբյուրներից (հիմնականում տեղեկատվությունը ստացվել է Դատախաղությանն ուղղված հարցմանն ի պատասխան)։

Համեմատելով զինված ուժերում վերջին հինգ տարիներին գրանցված մահվան դեպքերի թվերը՝ ակնհայտ է դառնում, որ ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են դժբախտ պատահարների (110դեպք), առողջական խնդիրների (73 դեպք) և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (72 դեպք)։ Կարևոր է նշել, որ դժբախտ պատահարների և առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը դատախազության կողմից հիմնականում նշվում են որպես ծառայության հետ կապ չունեցող դեպքեր։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2025 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը