6 տարի անց

Ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան օրից (2010թ. դեկտեմբերի վերջին) շուրջ 6 տարի է անցել։ Նրա ծնողները համաձայն չեն որդու մահվան պաշտոնական վարկածի հետ՝ գլխուղեղի խառը անոթային մալֆորմացիա, մինչ օրս գտնում են, որ Արթուրին սպանել են, պնդում են, որ նախաքննական մարմինը գործը կարճել է կեղծ, հանցավոր քննություն իրականանելու արդյունքում միայն եւ պատրաստվում եմ մինչեւ վերջ պայքարել իրական հանցագործների եւ գործի կոծկման հանգամանքների բացահայտմանը հասնելու համար. Իրինա Ղազարյանը մեկն է այն սեւազգեստ մայրերից, ովքեր գրեթե ամեն օր իրենց զավակների գործերը վերաբացելու, բացահայտելու պահանջ են ներկայացնում գործն ապօրինի փակած պատկան մարմիններին, այս իշխանություններին՝ ամեն գնով ձգտելով ճշմարտության եւ արդարության հասնել։

Դեռեւս 2012թ.-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն անդրադարձել էր այս գործին՝ «Գինի էի քաշել Արթուրիս համար» տեսանյութով։ Որոշեցինք տեղեկանալ ծնողներից, թե ի՞նչ նորություններ, գուցե՝ ի հայտ եկած նոր հանգամանքներ կան, կամ, ընդհանրապես, որեւէ առաջընթաց է արձանագրվել, ինչպես նաեւ ամփոփել պայքարի այդ վեց տարիները։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը