Գինի էի քաշել Արթուրիս համար (Տեսանյութ)
15.12.2010 թ-ին ԼՂՀ ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող Արթուր Ղազարյանի ինքնազգացողությունը վատացել է: Շուրջ 36 ժամ անց կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, իսկ 17.12.2010 թ-ին վիրահատվել է: 21.12.2010 թ-ին մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով: Ըստ բժիշկների, Ա. Ղազարյանի մահվան պատճառը գլխուղեղի խառը անոթային մալֆորմացիան է: Միաժամանակ նախաքննական մարմինը եկել է հետևության, որ մահվան պատճառը նրա գլխուղեղի հիվանդությունն է, որ նրա հանդեպ բռնություն չի գործադրվել և, որ նրա մահվան մեջ մեղավոր անձինք չկան: Նման հետևության գալով՝ քննիչ Գասպարյանը 15.07.2011թ. քր.գործը կարճել է` մեղավոր անձանց բացակայության պատճառաբանությամբ:Սակայն, ըստ տղայի ծնողների, կատարվել է միակողմանի ու կեղծ նախաքննություն և նրանք 19.11.2012թ. դիմել են դատախազություն` միջնորդելով, որպեսզի գործով կատարվի նոր, բազմակողմանի և անկանխակալ նախաքննություն, որը հստակ պատասխան կտա ստորև բերված հարցերին:
Ծնողների տեսել են, որ տղայի դիակի աջ ձեռքի մատերը արյունազեղված են /կան լուսանկարներ/, սակայն դատաբժիշկն իր եզրակացության մեջ նշում է, թե իբր տղայի մարմնի վերջույթներում այտուցներ չեն հայտնաբերվել:
Ըստ դատաբժիշկների` Արթուր Ղազարյանի մոտ գլխուղեղի հիվանդություն է եղել մինչև բանակ զորակոչվելը, սակայն, ծնողների պնդմամբ, դա անհնարին է, քանի որ բժիշկները դա չեն հայտնաբերել, բացի այդ, տղան եղել է առողջ և երբևիցէ գանգատներ չի ունեցել: Արթուր Ղազարյանի սպանության վարկածն ընդհանրապես քրեական գործում կա՛մ չի քննվել, կա՛մ այդ քննությունը կրել է ձևական բնույթ:
Նկարագրությունը պատրաստված է 19.11.2012թ. ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնորդության հիման վրա:
Ավելացվել է 28 October, 2012