Մարդու իրավունքները զինված ուժերում. փորձի փոխանակում

Հարգելի գործընկերներ, «Խաղաղության երկխոսություն» հկ-ն սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Մարդու իրավունքները զինված ուժերում․ փորձի համակարգում» աշխատանքային հանդիպմանը: «Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտե»-ի եւ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ու ակտիվիստների մասնակցությամբ իրականացվող այս հանդիպման նպատակը հասարակական խմբերի, կազմակերպությունների, ակտիվիստների եւ զոհված զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչների համար հարթակի ստեղծումն է՝ ուղղված ինքնավերլուծությանը, սեփական գործունեության կատարելագործմանը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանման ուղղությամբ:

Մարտի 29-30, 2014թ., Երեւան, հյուրանոց «BASS BOUTIQUE»

Մասնակիցները կծանոթանան «Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտե»-ի աշխատանքային փորձին, հնարավորություն կստանան միասին վերլուծելու գործունեության մոտեցման նմանություններն ու տարբերությունները, արտաքին եւ ներքաղաքական գործոնների ազդեցությունը մարդու իրավունքների վրա զինված ուժերում, ինչպես նաեւ, կծանոթանան բանակային կառույցների քաղաքացիական վերահսկողության փորձնական օրինակներին:

Հանդիպումը կիրականացվի «Փորձի համակարգում»վերնագիրը կրող մեթոդի միջոցով: Այս մեթոդն ուղղված է փորձի կատարելագործմանը՝ հիմնված քննադատական իմաստավորման եւ այդ փորձից ստացված դասերի մեկնաբանության վրա: Մեթոդոլոգիան իր մեջ ներառում է փորձի եւ նախագծից կամ սեփական նախաձեռնությունից դուրս բերված հիմնական դասերի վավերագրում եւ փոխանցում՝ նրա ուսուցման կամ ռեպլիկացիայի նպատակով: Մեթոդը ենթադրում է ստացված արդյունքի առավել խորը իմաստավորում, ինչն է ստացվել, ինչը՝ ոչ, որոնք են ձեռք բերված հաջողության կամ անհաջողության հիմնական գործոնները:

Հանդիպման աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Լրագրողներին եւ լրագրողական կազմակերություններին այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված չեն որպես հանդիպման մասնակից, սակայն հետաքրքրված են միջոցառման լուսաբանմամբ, խնդրում ենք մոտենալ հանդիպման ավարտին կամ ընդմիջման ժամերին: Տեղերը սահմանափակ են: Ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել մինչեւ մարտի 21-ը՝աշխատանքային օրերին զանգահարելով + 374 (322) 2 13 40 հեռախոսահամարով 11:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Կից ներկայացնում ենք աշխատանքնային հանդիպման օրակարգը հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

(934 kb Workshop_flyer_arm)

(934 kb Workshop_flyer_rus )

 

Աշխատանքային հանդիպումն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» նախագծի շրջանակներում:
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է Pax կազմակերպության աջակցությամբ: 
ikv_paxPAX-ը նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը