Վարչապետը զարմացավ. խոստացավ հանդիպել զոհված զինվորների ծնողներին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն 2014թ-ի մայիսի 15-ի կառավարության նիստից առաջ շենքի դիմաց հանդիպեց մշտապես այստեղ հավաքվող քաղաքացիների հետ: Տարբեր ժամանակներում բանակում զոհված զինծառայողների ծնողները վարչապետին դժգոհեցին, որ իրենց որդիների մահվան գործերը մինչև հիմա բացահայտված չեն:
Henaran.am-ի հետ զրույցում մայրերից Իրինա Ղազարյանն ասաց, որ վարչապետը զարմացել է՝ իրենց այստեղ տեսնելով ու ասել է, թե չգիտեր, որ նրան ամեն հինգշաբթի օրը գտնվում են Կառավարության շենքի դիմաց: Նրանք նշեցին, որ վարչապետը խոսատցելէ հանդիպել՝ ՛՛տեսնենք՝ ինչ կլինի՛՛,-ասացին:
Ավելացվել է 16 May, 2014