Ողջ երեխային տվեցինք՝ դիակ ենք ստանում. սպանված զինվորը զորակոչվել էր առողջական խնդիրներով

Դերենիկի հայրը՝ Արամ Մանուկյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին ոչ մի խնդիր չուներ բանակում: Ինքը խոսել է որդու հետ, նա երբեք չի բողոքել որևէ բանից: «Դերենիկը զորամասում ոչ մի խնդիր չուներ: Մայիսի 16-ին քաղաքապետարանը կազմակերպեց, գնացինք տղայիս տեսանք, եկանք: Ոչ մի դժգոհություն չուներ: Անձամբ ես առանձին հետը խոսեցի, ասաց՝ ոչ մի խնդիր չկա, որ իրեն նեղացնեն, բան, ոչ մի այդպիսի բան չկար»,- պատմեց հայրը՝ ավելացնելով, որ դեպքը տեղի է ունեցել դիրքերում, որտեղից պետք է իջնեին այսօր:

Մորաքույրն էլ նշեց, որ Դերենիկը բանակ էր զորակոչվել խնդիրներով՝ -5 տեսողությամբ և ողնաշարի խնդրով: «Տղայիս -5 տեսողությամբ տարել են առաջին գիծ, բացի այդ՝ ողնաշարի խնդիր ուներ, բայց առաջին գծում 12 կիլոգրամանոց գնդացիրը ուսին 20 կլիոմետր բարձրացնում էր»,- բողոքեց Դերենիկի մորաքույրը՝ Կարինե Համբարձումյանը, հավելելով, որ Դերենիկի եղբորը նույնպես նույն առողջական խնդիրներով կրկին զորակոչել են բանակ:

Հարազատները ոչ մի կերպ չէին պատկերացնում, թե ինչպես է հնարավոր զենքի անփույթ օգտագործման դեպքում Դերենիկը գլխից վիրավորվեր: «Ինչի՞ ոտքին, թևին, ուրիշ տեղ չկպավ, հենց գլխին կպավ: Բայց ես ոչ մի բան չեմ կարող ասել՝ մինչև չգան, մանրամասները չասեն»,- հավելեց մորաքույրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.1in.am/1326951.html

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը