2015թ.-ի հունվար-մարտ ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում մահվան դեպքերի վիճակագրություն
Ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի իրականացրած ուսումնասիրությունը ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂ ՊԲ-ում, 2015թ-ի առաջին եռամսյակում տեղի ունեցած մահվան դեպքերի հետ կապված։
Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել 26 մահվան դեպքի մասին, որոնցից 6-ը տեղի է ունեցել ՀՀ, իսկ 20-ը՝ ԼՂ տարածքում։
Ըստ առկա տվյալների՝ 19 զինծառայող զոհվել է հրադադրի ռեժիմի խախտման հետևանքով, (ՀՀ տարածքում՝ 4, ԼՂ տարածքում՝ 15)։ Նրանք են.
Կարեն Գրիգորյանը և վարդան Մկրտչյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում, ԼՂ տարածքում, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը
- Արման Հարությունյան (17 հունվար, ՀՀ)
- Սուրեն Փիլոսյան (20 հունվար, ԼՂ)
- Նահապետ Ասատրյան (21 հունվար, ԼՂ)
- Արման ՈՒդումյան (21 հունվար, ՀՀ)
- Կարեն Գալստյան
- Արտակ Սարգսյան
Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում, ՀՀ տարածքում, հունվարի 23-ին
- Շեքսպիր Հակոբյան (5 փետրվար, ԼՂ)
- Արտակ Աղեկյան
- Հայկ Բարոյան
Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում , ԼՂ տարածքում, փետրվարի 28-ին
- Արսեն Կարապետյան (2 մարտ, ԼՂ)
- Հակոբ Խաչատրյան
- Էդուարդ Հայրապետյան
- Արշակ հարությունյան
- Սամվել Հակոբյան
Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, մարտի 19-ին ԼՂ տարածքում, իսկ Սամվել Հակոբյանը նույն միջադեպի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է մարտի 26-ին հիվանդանոցում։
- Հովսեփ Անդրեասյան (29 մարտ, ԼՂ)
- Անհայտ
- Անհայտ
Times.am և Tert.am լրատվակայքերը գրում են որ հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշեր ԼՂ սահմանին տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող: Այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն հայտնի չէ, ՊԲ-ից «Խաղաղության երկխոսությանը» հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել։
Երկու զինծառայող ինքնասպանություն է գործել
- Ալբերտ Սաֆարյան (27 փետրվար, ԼՂ)
Ալբերտ Սաֆարյանի ինքնասպանության գործով ձերբակալված վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ, շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը կալանավորվել են:
Ժամկետային զինծառայողները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով ), իսկ վաշտի ավագ Արայիկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով։
- Սամվել Միրզոյան (6 Մարտ, ՀՀ)
Գրանցվել է սպանության երեք դեպք
- Հայկազ Բարսեղյան (29 հունվար, ՀՀ)
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով և որն էական վնաս է պատճառել»: Ըստ քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ չորս ծառայակից ձերբակալված են:
- Տիգրան Սիմոնյան (10 փետրվար, ԼՂ)
Տիգրան Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Ազատի Գեդեոնյանը․ մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու կասկածանքով։
- Արմեն Օսիպյան (14 փետրվար, ԼՂ)
Մեկ զինծառայող հանկարծամահ է եղել
- Հայկ Մարգարյան (22 մարտ, ԼՂ)
Մեկ զինծառայող մահացել է դժբախտ պատահարի հետևանքով
- Արթուր Վարդևանյան (17 հունվար, ԼՂ)
Ավելացվել է 01 April, 2015