Սեյրան Սարոյան (2 մասից)
Զրույցում առկա են բռնության զգայացունց տեսարանների նկարագրություներ և դրանք փաստող լուսանկարներ, այդ պատճառով, 18 տարեկանից ցածր ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ, դիտել խորհուրդ չի տրվում:
Պաշտոնական վարկած.
1999թ. մարտի 24-ին զինծառայող Սեյրան Մնացականյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ըստ նյութերի, նախօրեին, զինծառայության կանոկարգի խախտման համար, Սեյրան Մնացականյանը ենթարկվել է պատժի` հինգօրյա գաուբախտի: Որտեղ, Մնացականյանը, ձեռքերի դաստակների վրա դանակով ինքնախեղում է կատարել, ինչի համար նրան տեղափոխել են առանձին սենյակ: Նույն օրը, նույն սենյակում, կապիչների օգնությամբ` պատին կպած խողովակից նա կախվել է: Ըստ դատավճռի, բացի գլխի հատվածից, որը ըստ քննության արդյունքների առաջացել է դիակը իջեցնելու ժամանակ և ձեռքի վրա կտրվածքներից, Մնացականյանի մարմնի վրա ոչ մի վնասվածք չի եղել: Ըստ դատավճռի, երկու զինծառայողներ` գաուբախտի պահակներն, ովքեր չեն իրականացրել պատշաճ խուզարկություն, դատապարտվել են պայմանական ազատազրկման` մեկ տարի ժամկետով:
Ըստ տղայի հոր գործի նախաքննության և դատաքննության ընթացքում օբյեկտիվ քննություն չի տարվել, դատաբժշկական փորձաքննությունն ու եզրակացությունը կատարվել են թերի և ոչ օբյեկտիվ: Մինչև դիահերձումը կատարված լուսանկարներում երևում է, որ առկա են բռնության և ծանր մարմնական վնասվածքների հետքեր, ինչը վկայում է, որ Սեյրան Մնացականյանի ինքնասպանությունը հետևանք է ֆիզիկական և հոգեկան ճնշումների գործադրման: Սեյրան Մնացականյանի զորացրման հրամանը պետք է լիներ 1999թ. ապրիլի 1ին` ենթադրյալ ինքնասպանությունից մեկ շաբաթ առաջ:
Ավելացվել է 06 February, 2016