Նախաքննական մարմինն ի զորու չէ բացահայտել զինվորների սպանության գործը

Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ ՊՆ Սևանի կայազորի Վարդենիսի ՌՈ բաժնի կողմից 2016թ.-ի ապրիլի 6-ին ՀՀ ՔԿ ՎՔԳՎ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժին տրված հեռախոսագրի համաձայն, 2016թ.-ի ապրիլի 5-ի, լույս 6-ի գիշերը, ժամը 02։30-03։00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ 75937 զորամասի հրետանային կրակային դիրքում ՀՀ ՊՆ 28418 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանն ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել են, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ Հակոբ Գևորգյանը և Արեգ Բաղդասարյանն ստացել են ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ։

Ինչպես արդեն հայտնել ենք, 2017թ. մարտին նախաքննական մարմինը երկու զինծառայողների սպանության միասնական գործը բաժանեց երկու մասի։ Գ. Ավետիսյանի սպանության մասն ուղարկեց դատարան, որտեղ այժմ շարունակվում է գործի դատաքննությունը. սպանության մեջ մեղադրվում է սպանվածների համածառայակիցը՝ Դավիթ Դումիկյանը, որն ըստ տուժող կողմի մարդասպանը չէ։

Սուրեն Արամյանի սպանության արհեստականորեն անջատված մասով նախաքննությունը մի որոշ ժամանակ շարունակելուց հետո, նախաքննական մարմինը գործը կասեցրեց այն հիմքով, որ մարդասպանին հայտնաբերելու նպատակով բոլոր քննչական գործողությունները կատարվել են, սակայն անարդյունք։ Ավելի ուշ, տուժող կողմի բողոքից հետո, գործի կասեցման որոշումը շատ արագ վերացվեց, սակայն քրեական գործը շարունակեց քննել նույն քննիչը, որը կայացրել էր կասեցման մասին անօրինական որոշումը։

Նոյեմբերի 26-ին տուժող կողմն ստացավ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանի՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը։ Ըստ այդ որոշման՝ գործի վարույթը կասեցվել է Սուրեն Արամյանի սպանության, Արեգ Բաղդասարյանին, Հակոբ Գևորգյանին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը /կամ անձինք/ հայտնի չլինելու հիմքով։

Այսպիսով, միևնույն վայրում, միևնույն ժամանակ, միևնույն մարդասպանի/մարդասպանների կողմից կատարված այս կրկնակի սպանության գործերն արհեստականորեն տարանջատելով՝ նախաքննական մարմինը գտնում է, որ Գրիգոր Ավետիսյանին սպանել է Դավիթ Դումիկյանը, իսկ Սուրեն Արամյանի սպանությունը կատարող անձինք, ըստ քննության, հայտնի չեն։

Այս անհասկանալի որոշումը տուժող կողմը համարում է անօրինական և պատրաստվում է բողոքարկել օրենքով սահմանված կարգով։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը