Մեկ կադր հայոց բանակից «մեկ կադր» փառատոնում
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության պատրաստած՝ «Հայրենի՛ք, պաշտպանիր պաշտպանիդ» տեսահոլովակը «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնին ներկայացավ որպես արտամրցույթային ֆիլմ: Ինչպես նշում է Նորարար Փորձագիտական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) գեղարվեստական խորհրդի ղեկավար, «Մեկ կադր» միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն. «Ամեն տարի փառատոնն ունենում է թեմատիկ ֆիլմեր, որոնք մեծ մասշտաբով ներկայացվում են փառատոնի շրջանակում: Մեր համար անգնահատելի էր, որպես քաղաքացիական ներգրավվածության օրինակ, «Խաղաղության երկխոսության» պատրաստած «Հայրենի՛ք, պաշտպանիր պաշտպանիդ» ֆիլմի ներկայացվածությունը փառատոնում:
2003 թվականին հիմնադրված «Մեկ կադր» փառատոնը բաց ստեղծագործական հարթակ է թե՛ կինոսիրողների, թե՛ պրոֆեսիոնալ հեղինակների համար: Փառատոնն այս տարի տեղի ունեցավ մայիսի 23-31-ը ՆՓԱԿ-ում: Այս տարվա ծրագրում ներկայացված էր ավելի քան 300 ֆիլմ, որոնք հանդես եկան «Մէկ կադր-մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր» եւ «Կինո առանց սահմանի» անվանակարգերում:
«Կինո առանց սահմանի» անվանակարգում «ԽԵ»-ն ներկայացրեց «Պարադիգմ» տեսանյութը, որն այսօրվա իրականությունում առկա գենդերային խնդիրների մասին է:նդես եկան «Մէկ կադր-մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր» եւ «Կինո առանց սահմանի» անվանակարգերում:
Բացի այդ, «Խաղաղության երկխոսության» աշխատակիցներ Արմեն Պապյանն ու Լուսինե Պողոսյանը, փառատոնին ներկայացրեցին իրենց սեփական նախագիծը՝ «Ընտրաշուկա» խորհագիրը կրող մեկ րոպեանոց ֆիլմ, որն անրադառնում է ընտրությունների ժամանակ ձայների վաճառքի հիմնախնդիրին:
Հեղինակ՝ Լու Պողոսյան
Ավելացվել է 22 June, 2012