Բանակային գործով անցնող վկան պատմել է՝ ինչպես են իրեն շանտաժի ենթարկել ՌՈ-ում

Դատարանում վկան պնդել է, որ իրեն շանտաժի են ենթարկել քննիչները՝ ստիպելով ամբաստանյալների դեմ ցուցմունք տալ:

«Մեհրաբ» զորամասում 3 զինծառայողների կողմից լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով դատավարության ընթացքում շարունակում են ցուցմունք տալ վկաները: Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է երկու վկա՝ զորմասում դեպքի ժամանակ ծառայած, իսկ այժմ զորացրված շարքային Արմեն Նազարյանը և զորամասի հրամանատարի տեղակալ Մանվել Թևանյանը:

Նազարյանը, ինչպես  նախորդ նիստին ցուցմունք տված վկաները, հայտնել է, որ իրեն ռազմական ոստիկանությունում ստիպել են ցուցմունք տալ ամբաստանյալների դեմ: Նազարյանի խոսքով՝ իրեն շանտաժի են ենթարկել՝ ասելով, որ  եթե իրենց ուզած ցուցմունքը չգտա, ապա իր դեմ հարուցված մեկ այլ գործով կդատեն:

Վկան նշել է, որ իր ծառայության ժամանակ՝ մինչև միջադեպը, իրեն ծեծի են ենթարկել սպաները, այդ թվում՝ այս գործում որպես տուժող անցնող Մկրտչյանը:

Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ epress.am կայքում:
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը