Աշնանային զորակոչն ու զորացրումը մեկ ամսով կհետաձգվեն. ՊՆ խոսնակ
Այս տարվա աշնանային զորակոչը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի դեկտեմբերի կեսից մինչև հունվարի կեսը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զորակոչը կհետաձգվի, ինչն էլ իրենից ենթադրում է, որ այս տարվա աշնանային զորացրումը մոտ մեկ ամիս կհետաձգվի, նախորդ զորակոչի զինվորները մոտ մեկ ամիս ավել կծառայեն, դա, իհարկե, ոչ բոլորին է վերաբերում»,-ասաց նա՝ նշելով, որ այդ տարբերությունները զորակոչային գաղտնիքներով են պայմանավորված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ tert.am-ի:
Ավելացվել է 27 September, 2013