Արտակ Նազարյանի գործով Վճռաբեկ բողոքը վերադարձվել է. Դիմելու են Եվրոդատարան
Հայաստանի Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով բողոքը եւ այն վերադարձրել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
Նա նշեց, որ այսօր նամակ է ստացել, որում նշվում է, որ ինչպես իրենց, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքը սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունվել վերադարձնել:
«Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում Քրեական օրենսգքրի 407-րդ հոդվածի, 414.2 հոդվածի 1-ին մասի պահանջներին եւ պետք է վերադարձվի հետեւյալ պատճառաբանությամբ: Բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առեւրեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ, հետեւաբար բերված բողոքում 414.2 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախաետսված հիմքը հիմնավորված չէ»,- դատարանից ստացած ծանուցագրում բերված հիմնավորումները ներկայացրեց Ծովինար Նազարյան: Տուժողի իրավահաջորդը շեշտեց, որ դատական սխալը նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, իրենք առանձնապես ակնկալիքներ էլ չունեին Վճռաբեկ դատարանից, եթե անգամ վարույթ ընդունեին, միեւնույն է, որոշելու էին մերժել բողոքը եւ չբեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը: Այժմ նրանք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ սպառել են հայաստանյան բոլոր դատական ատյանները:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Ս. Մարդանյանի նախագահությամբ, կայացրել էր դատավճիռ՝ հինգ ամբաստանյալներին՝ Արտակ Նազարյանի նախկին ծառայակիցներին մեղավոր ճանաչելով նրանց մեղսագրվող արարքների համար, որոնք ըստ զինդատախազության եւ դատավորի գնահատման, Ա. Նազարյանին «հասցրել են ինքնասպանության»: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, եւ 2 տարվա ազատազրկման՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ news.am-ի:
Ավելացվել է 04 October, 2013