Ավագ լեյտենանտին դատում են այլ զորամասի զինվորին ծեծելու մեղադրանքով
28-ամյա ավագ լեյտենանտին դատում են մեկ այլ զորամասի ժամկետային զինծառայողին ծեծելու համար: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
ՊՆ N զորամասի ծառայող Ա.Ա.-ն իր կարճատեւ արձակուրդի ընթացքում գնացել է մեկ այլ զորամաս, որտեղ հսկիչ անցագրային կետում հանդիպել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Մ.-ին եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ՝ քաշքշել, հարվածներ է հասցրել նրան եւ առողջությանը պատճառել թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ news.am-ի:
Ավելացվել է 26 August, 2013