Արցախում զինվորի մահվան դեպքի առթիվ գործ է հարուցվել. ձերբակալված է նրա համածառայակիցը
ԼՂՀ պաշտպանության բանակում, հուլիսի 22–ին ժամը 12:30-ի սահմաններում, Նարեկ Ժորիկի Հովսեփյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի ՍարգսյանըNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Այդ հոդվածով սահմանվում է զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: Այս գործի շրջանակներում ձերբակալված անձ կա, ձերբակալվել է Նարեկ Հովսեփյանի համածառայակիցը` 20-ամյա Անդրանիկ Մելքոնյանը:
Որոշ տեղեկություններով` Նարեկը մահացել է համածառայակցի զենքի օգտագործման կանոնները խախտելու արդյունքում անզգուշությամբ արձակված կրակոցից: Ըստ այդմ, Անդրանիկ Մելքոնյանը տեղադրել է զենքի բռնակը, փորձել է ստուգել ամրությունը, սակայն մատը անզգուշությամբ դիպչել է ձգանին եւ կրակոց է արձակվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ news.am-ի:
Ավելացվել է 24 July, 2013