«Ինչպես է գործում բանակային մաֆիան» հրապարակումն անհանգստացրել է Քննչական կոմիտեին

%d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba

Առաջին տեսանյութում «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը lragir.am ինտերնետային կայքին պատմում է, թե ինչպես է տեղի ունենում գործի կոծկումը:

«Չբացահայտված գործեր չկան, պարզում են ով է սպանել, ինչու է սպանել, ինչ հանգամանքներում է սպանել, երբ է սպանել, և սկսում են գործը փակել: Երբ մարդասպանի «տիրոջը» զանգում, կանչում են, և սկսում է առևտուր: Վերացվում են մատնահետքերը, փոխվում է դեպքի վայրը, ստեղծվում են կեղծ վկաներ…»։

 

http://www.lragir.am…

 

Երկրորդ տեսանյութում Ռ. Մարտիրոսյանն անդրադառնում է նախորդ տեսանյութից հետո ՔԿ-ի դրսեւորած «ակտիվությանը»։ Հրապարակումն ակնհայտորեն անհանգստացրել է ՀՀ քննչական կոմիտեին. որոշում է կայացվել նյութեր նախապատրաստել՝ գործ հարուցելու նպատակով։ Բացատրություն տալու համար ՔԿ է հրավիրվել նյութի հեղինակը՝ լրագրող Թեհիմնե Ենոքյանը։ Փորձել են «հրավիրել» նաեւ Ռ. Մարտիրոսյանին, սակայն, եթե լրագրողին ծանուցագիր ուղարկել (թեեւ՝ առանց նշելու, թե հատկապես որ հրապարակման առթիվ պետք է բացատրություն տա) եւ ՔԿ հրավիրել էին ըստ օրենքի, ապա փորձագետին ընդամենը զանգահարել են: Չի ուղարկվել որևէ ծանուցագիր։

http://www.lragir.am

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը