«Ինչպես է գործում բանակային մաֆիան» հրապարակումն անհանգստացրել է Քննչական կոմիտեին

Առաջին տեսանյութում «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը lragir.am ինտերնետային կայքին պատմում է, թե ինչպես է տեղի ունենում գործի կոծկումը:
«Չբացահայտված գործեր չկան, պարզում են ով է սպանել, ինչու է սպանել, ինչ հանգամանքներում է սպանել, երբ է սպանել, և սկսում են գործը փակել: Երբ մարդասպանի «տիրոջը» զանգում, կանչում են, և սկսում է առևտուր: Վերացվում են մատնահետքերը, փոխվում է դեպքի վայրը, ստեղծվում են կեղծ վկաներ…»։
Երկրորդ տեսանյութում Ռ. Մարտիրոսյանն անդրադառնում է նախորդ տեսանյութից հետո ՔԿ-ի դրսեւորած «ակտիվությանը»։ Հրապարակումն ակնհայտորեն անհանգստացրել է ՀՀ քննչական կոմիտեին. որոշում է կայացվել նյութեր նախապատրաստել՝ գործ հարուցելու նպատակով։ Բացատրություն տալու համար ՔԿ է հրավիրվել նյութի հեղինակը՝ լրագրող Թեհիմնե Ենոքյանը։ Փորձել են «հրավիրել» նաեւ Ռ. Մարտիրոսյանին, սակայն, եթե լրագրողին ծանուցագիր ուղարկել (թեեւ՝ առանց նշելու, թե հատկապես որ հրապարակման առթիվ պետք է բացատրություն տա) եւ ՔԿ հրավիրել էին ըստ օրենքի, ապա փորձագետին ընդամենը զանգահարել են: Չի ուղարկվել որևէ ծանուցագիր։
Ավելացվել է 04 October, 2016