Անուն
Վաչե Չիլինգարյան 
Ամսաթիվ
2018-01-07 
Վայր
Լեռնային Ղարաբաղ 
Տարածաշրջան
 
Պատճառը
Հրադադարի ռեժիմի խախտում 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զոհված 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Սուլիկո Շուշանյանն ասում է. «Հայտնել են, որ ընկերոջը խփել են, ինքը գնացել է օգնության, իրեն են խփել, հետո եւս մեկն էլ է գնացել օգնության իրեն էլ են խփել: Մեկ զոհ ունենք, երկու վիրավոր»:

Վիրավորների մասին տեղեկությունն armtimes.com-ը փորձել է ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս, սակայն, հարցին չի պատասխանել: «Մեր տեղեկություններով, վիրավոր երկու զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնում է լրատվականը:

http://armtimes.com...

  
ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն ...
Կոտայքի Հրազդան քաղաքում հունվարի 2-ին տեղի ...
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ ...
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են ...
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է ...
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի ...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային ...
Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ ...
Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը