2023թ. ՀՀ և ԼՂ զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը

2023 թվականին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ և ԼՂ զինված ուժերում գրանցված 82 մահվան դեպքի վերաբերյալ:

Նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 19 զինծառայող։ Գրանցվել է 9 ինքնասպանության դեպք: Դժբախտ պատահարների զոհ է դարձել 19 զինծառայող: Առողջական խնդիրներից մահացել է 13 զինծառայող: Անվտանգության կանոնների խախտման հետևանքով գրանցվել է մահվան 17 դեպք: Ծառայակցի կողմից սպանվել է 4 զինծառայող։ Ամփութության և անգործության հետեւանքով մահացել է մեկ զինծառայող։

Ըստ Հայաստանի Հանրապետության դատախազության տրամադրած տեղեկատվության՝ 2023թ.-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԼՂ զինված ուժերում արձանագրված ժամկետային և պայմանագրային զինծառայողների մահվան 82 դեպքերից 29-ը զինվորական ծառայության հետ կապված չէ:

Ստորև ներկայացնում ենք 2023 թվականին գրանցված մահվան դեպքերի թվերն՝ ըստ պատճառների։ Հարկ է նշել, որ ԽԵ-ի կողմից տրամադրված տեղեկատվության մեջ դեպքերի պատճառները բերված են հիմնվելով  բաց աղբյուրներում դեպքերի վերաբերյալ տարածվող վերլուծությունների  կամ պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա։ Հատկանշական է, որ որոշ դեպքերի վերաբերյալ անգամ դատախազության տրամադրած տեղեկատվությունից հստակ չի երևում մահվան պատճառը և այդ դեպքերում կազմակերպության կողմից որպես մահվան պատճառ ներկայացվում է դեպքի առիթով հարուցված քրեական գործի հոդվածը։ 

2023թ. գրանցված մահվան դեպքերն ըստ պատճառների

Գրանցված 82 միջադեպից 71-ը տեղի է ունեցել ՀՀ, 11՝ ԼՂ զինված ուժերում։

Մահվան դեպքի գրանցման վայրը

Գրանցված դեպքերից 48-ի համար տեղեկատվության առաջնային աղբյուրը ՀՀ ՊՆ-ն եւ ԼՂ ՊԲ-ն են եղել, իսկ մյուս 32 դեպքերի մասին տեղեկությունները ստացվել են այլ աղբյուրներից (հիմնականում տեղեկատվությունը ստացվել է Դատախաղությանն ուղղված հարցմանն ի պատասխան)։

Մահվան դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկատվության առաջնային աղբյուրը

Համեմատելով զինված ուժերում վերջին հինգ տարիներին գրանցված մահվան դեպքերի թվերը՝ ակնհայտ է դառնում, որ ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են դժբախտ պատահարների (106դեպք), առողջական խնդիրների (78 դեպք) և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (72 դեպք)։ Կարևոր է նշել, որ դժբախտ պատահարների և առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը դատախազության կողմից հիմնականում նշվում են որպես ծառայության հետ կապ չունեցող դեպքեր։

Վերջին հինգ տարիներին գրանցված մահվան դեպքերի թվերը՝ ըստ պատճառների

 

 

Հատկանշական է, որ վերջին հինգ տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված մահվան դեպքերը շարունակում են աճել։

Վերջին հինգ տարիների ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի թվերի համեմատությունը 

 

Հարկ է նշել, որ ներկայացված տեղեկատվության մեջ ներառված չեն 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների տվյալները:

 

 


Վերլուծությունն իրականացվել է German Marshall հիմնադրամի ներքո գործող տարածաշրջանային համագործակցության Black Sea Trust ծրագրի ֆինանսավորմամբ:


 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը