Որդեկորույս հոր միակ սփոփանքը արդար դատավարությունն է

Հունվարի 31-ին ժամը 12:00-ին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար ժամկետային զինծառայող Վաղինակ Խոշբեկյանի սպանության գործով հերթական դատավարությունը: Նշենք, որ Վաղինակ Խոշբեկյանը սպանվել է 2010 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 07.50-ի սահամններում համածառայող Վազգեն Տիգրանյանի կողմից: Նույն օրը ճաշարանում հացի փշրանքները հավաքելու շուրջ վիճաբանություն էր առաջացել և Վաղինակ Խոշբեկյանից վրեժխնդիր լինելու նպատակով` Վազգեն Տիգրանյանը ճաշարանից վերցրել է նույն դասակի հրամանատար Արամ Սարգսյանի ինքնաձիգը, կրակել Խոշբեկյանի վրա, և վերջինս կրծքավանդակի շրջանում ստացած ծանր մարմնական վնասվածքից տեղում մահացել է:
Դեպքի նախաքննությունից պարզ է դարձել, որ սպանության մեջ մեղադրվող Վաղինակ Խոշբեկյանը 2010 թվականի հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար ստորացրել է վաղինակ Խոշբեկյանի պատիվն ու արժանապատվությունը, ենթարկելով նրան հալածանքի և հոգեբանական ճնշման:
Հունվարի 31-ի դատավարությունը այս գործով արդեն 5-րդն էր: Այն հերթական անգամ հետաձգվեց վկաների չներկայանալու պատճառով:

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը