Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարութան ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում պահվող ազատությունից զրկված անձանց պահման պայմանները

2009թ. գարնանն իրականացված պիլոտային ծրագրի արդյունքների հիման վրա նախանշվել են որոշ նյութակենցաղային, օրենսդրական և իրավակիրառական խնդիրներ։ Պատրաստվել են հարցաթերթիկներ այդ խնդիրների առավել խոր և հիմնավոր ուսումնասիրության համար։ Հարցաթերթիկները մասնավորապես բովանդակել են հարցեր կարգապահական մեկուսարաններում պահվող անձանց պահման պայմանների, պատասխանատվության ենթարկվելու իրավական և փաստական հիմքերի, պատասխանատվության ենթարկվելու ընթացակարգերի և վարվելակերպի վերաբերյալ։ Հետազոտության անցկացման ժամանակահատվածում այցելություններ են իրականացվել ՀՀ-ում գործող կարգապահական մեկուսարաններ։
Ավելացվել է 26 November, 2013