Այս զինվորը մահացավ
Արյան սուր հիվանդությամբ տառապող Արթուր Քոչարյանը, ում Մոսկվայում բուժման գումարը ՊՆ-ն մոտ մեկ ամիս չէր տրամադրում, սակայն համաձայնվել էր փոխանցել «Չենք լռելու»-ի տեսանյութի բարձրացած աղմուկից հետո, 2012թ. դեկտեմբերի 2-ին մահացել է:
«Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել: Որդուս թաղելուց հետո ես չեմ լռելու: Բոլորը պետք է իմանան, որքան է այս երկրում զինվորի կյանքի արժեքը ցոփության մեջ ապրող գեներալների համար»,- «Չենք լռելու»-ի հետ զրույցում երեկ ասաց Արթուրի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը:
Ավելացվել է 29 November, 2012