Հայկական բանակը 19 տարեկան է. Իրական պատմություններ
Ինչ-որ մանր վեճ էր ծագել այն դասակի երկու զինվորների միջև, որի հրամանատարն էր իմ ընկեր, ով կոչումով ավագ էր:
Միջադեպի մասին իմացել էր գնդի հրամանատարը, և անհայտ պատճառներով 12 զինծառայողի, այդ թվում նաև ավագին, 10 օրով նստացրել էին կուբախտ, որը 6 մարդու համար էր նախատեսված: Կամեռի բանալիները գնդի իրավաբանի մոտ էր, ով կապիտան էր:
Կուբախտում հատուկ ռեժիմի հետ ծանոթացնելու կարիք չկա: Միայն մի բան ասեմ. կերակրում էին օրը մի անգամ, իսկ կուբախտչիների համար որպես զուգարան էր ծառայում վեդրոն, որը լցվելու պես փոխում էին` իրավաբանի հսկողության տակ:
Բայց մի գեղեցիկ օր իրավաբանը ինչ-որ գործով երեք օրով գնաց Ստեփանակերտ և մոռացավ հերթապահի մոտ թողնել կուբախտի բանալին: Ես դրա մասին իմացա նրանից հետո, երբ բոլորը դուրս եկան կուբախտից:
Նրանք, ովքեր հերթապահում էին դռան մոտ, հացի խմոր էին փորձում փոխանցել դռան կողպեքի միջով, որ զինվորները գոնե ինչ-որ բանով սնվեն: Բացի դրանից, վեդրոն լցվել էր ու խցում ահավոր հոտ էր տարածվել, բայց ամեաահավորն այն էր, որ բնական կարիքները հոգալու տեղ չկար: Իսկ զինվորների մոտ ընդունված է դիմանալ, թեկուզ կյանքի գնով: Էնպես որ, շատերը տակներն էին անում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.epress.am
Ավելացվել է 03 February, 2011