Ինչու և ինչպես է փոխվել այլընտրանքային ծառայության մասին օրենքը. բացատրում է իրավապաշտպանը

2013թ.-ի հունիսին  այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել: Փոփոխության համաձայն՝ այլընտրանքային զինվորական ծառայությունը 36 ամսից կրճատվել է 30 ամսի, իսկ այլընտրանքային աշխատանքի 42 ամիսը կրճատվել է` հասցվելով 36 ամսի: Բացի դրանից, փոփոխությունները նախատեսում են նաև այն, որ այլընտրանքային ծառայություն անցնող մարդիկ  այլևս առանձին համազգեստ չպետք է կրեն: Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով օրենքում կատարված փոփոխությունները՝ «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծիք է հայտնել, որ դրանցով օրենքը, անկասկած, ավելի լավն է դառնում, թեև դժվար է ասել՝ օրենքը կկիառվի՞, թե՝ ոչ: Իրավապաշտպանը կարևոր է համարել այն փոփոխությունը, որ այսուհետ այլընտրանքային ծառայություն անցնողներին չեն հսկելու զինվորական մարմինները:

Դանիելյանին մտահոգել է օրենքով նախատեսվող համապետական հանձնաժողովի ապագա կազմը, որում պետք է ներգրավվեն առողջապահության, կրթության և գիտության, տարածքային ինքնակառավարման, պաշտպանության և այլ ոլորտների պետական աշխատողներ: Ինչ վերաբերում է հանրային սեկտորի ներկայությանը հանձնաժողովում, ապա, ըստ օրենքի, կրոնական կազմակերպությունների և այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ կարող են ներգրավվել հանձնաժողովում, սակայն դա պարտադիր չէ:

Դանիելյանը հիշեցրել է, որ 1997 թվականին իրենց առաջարկած նախագծի համաձայն՝ այլընտրանքային ծառայության հանձնաժողովում պետք է պարտադիր ներգրավված լինեն առնվազն երկու կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ, երկու իրավաբան և մեկ հոգեբան:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Epress.am-ի:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը