Որոշման նախագիծ. այլընտրանքային զինվորական ծառայողները յուրաքանչյուր զորամասի զինվորների ընդհանուր թվաքանակի 3%-ը պետք է կազմեն
ՊՆ-ն որոշման նախագծի ընդունման կարևորությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 02.05.2013թ. N ՀՕ-31-Ն ՀՀ օրենքով գործող օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասում նախատեսվել է, որ զորամասում այլընտրանքային զինվորական ծառայողների առավելագույն թիվը սահմանում է ՀՀ կառավարությունը: Հաշվի առնելով, որ օրենքի պահանջների համաձայն այլընտրանքային զինվորական ծառայողները չեն կարող իրականացնել մարտական հերթապահություն, զենք կրել, պահել, պահպանել և oգտագործել, որի կապակցությամբ նրանք պետք է նշանակվեն այնպիսի պաշտոնների, որոնք չեն նախատեսում վերը նշված գործառույթներ, որի պարագայում զորամասում նման կարգավիճակով զինծառայողների սահմանափակ թվաքանակի չնախատեսումը կարող է խնդիրներ առաջացնել զորամասի մարտունակության և զորամասի առջև դրված խնդիրների ապահովման գործընթացում, որոշման նախագծով սահմանվում է, որ յուրաքանչյուր զորամասում այլընտրանքային զինվորական ծառայողների առավելագույն թիվը չի կարող գերազանցել տվյալ զորամասում պարտադիր զինվորական զինծառայողների ընդհանուր թվի 3 տոկոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.iravaban.net/41283.html
Ավելացվել է 09 September, 2013