Կադրային փոփոխություններ զինված ուժերում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել զինված ուժերում նոր ազատումների և նշանակումների մասին։ Նախագահի հրամանագրով Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանն ազատվել է ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը՝ ազատվելով ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար: Գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Կամո Քոչունցը, ով ազատվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝՝ www.iravaban.net
Ավելացվել է 13 June, 2013