40 հոգանոց աննշան թունավորում

Երեկ տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ՊՆ Արարատ քաղաքի զորամասում զանգվածային թունավորում է գրանցվել: Դեպքը եղել է չորս օր առաջ: Թունավորվել է մոտ 40 զինծառայող: Զինվորներն ասել են, որ թունավորվել են զորամասի թեյարանի սնունդից եւ ճաշարանում մատուցված հավի մսից: Ըստ այդ նույն տեղեկությունների, չնայած զինվորների պնդումներին, Ռազմական ոստիկանությունը փորձում է թունավորումը բարդել զորամասի հարեւանությամբ գտնվող սննդի օբյեկտների վրա: Այս կետերից ինչ-որ նմուշներ են տարել փորձաքննության, ստուգումներ անցկացրել, անգամ փորձել են «պլոմբել» դրանցից մեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.armtimes.com
Ավելացվել է 13 November, 2013