Գյումրիի զինկոմիսարիատի անփութությունը երիտասարդի մոտ չարորակ ուռուցքի առաջացմանն է հանգեցրել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել այն մասին, որ 2012 թ. Գյումրի քաղաքի զինկոմիսարիատում նախազորակոչային հանձնաժողովը անփույթ վերաբերմունք է դրսևորել, և ոչ պատշաճ բժշկական հետազոտություն կատարելով 2012 թ. հունիսի 25-ին Ռուբեն Ներսիսյանին զորակոչել է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայության ընթացքում Ռուբեն Ներսիսյանի մոտ զարգացել է չարորակ ուռուցք, որի պատճառով 2012 թ. հոկտեմբերի 23-ին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Ռ. Ներսիսյանը ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը և զորացրվել պահեստազոր: Մինչ չարորակ ուռուցքի հայտնաբերումը Ռ. Ներսիյանին ենթարկել են վիրահատության, ուռուցքի հայտնաբերումից հետո կատարել են երկրորդ վիրահատությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և  ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանը կայացրել է որոշում ՀՀ քրեական օրենսքի 376 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշով քրեական գործ հարուցելու, գործը վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ուղարկված հանցագործության մասին հաղորդման և  ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանի կայացրած որոշման հետ կարող եք ծանոթանալ ամբողջությամբ:

Նյութը՝ http://hcav.am․․․

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը