Փաստաթղթերի կեղծում բժշկական կենտրոնում
Գոռ Գևորգյանը 61 աստիճան ողնաշարի շեղում ունի, այս մասին վկայում են Վայքի և Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տված աղտորոշումները: Իսկ ահա Էրեբունի բժշկական կենտրոնի փաստաթղթերի մեջ միտումնավոր աստիճանը 61-ից իջեցվել է 59-ի:
“Տղան ունի ողնաշարի սուր ցավեր և ի վիճակի չէ ծանր առարկաներ բարձրացնելու”,- նշում է մայրը:
Ախտորոշման մեջ գրված է. “Ողնաշարային կրծքագոտկային հատվածի սկոլիոզ 6 շեղումով, կրծքային հատվածի 3 աստիճանի կիֆոզ 61 աստիճան շեղումով”:
Կեղծված փաստաթղթերի տակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ ՀՀ Զինվորական Կոմիսար Հ Մուրդյանի ստորագրությունն է և Բուժական բուժկանխարգելիչ հիմնարկության բժիշկներ Ա.Ռոստոմյանի, Գ Չալոյանի, Ս. Մարգարյանի ստորագրություններն են:
Մանրամասները՝ տեսանյութում
Թեհմինե Ենոքյան
Ավելացվել է 29 January, 2014