2014 Թ.-Ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրություն
2014 թ.-ի հունվար–հունիս ժամանակահատվածում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրվել է մահվան ելքով 23 միջադեպ: Դեպքերից 10-ը տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության, 13-ը՝ ԼՂ տարածքում:
Ըստ նախնական տվյալների՝ դեպքերից 11-ը տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով․
- Կարեն Գալստյան,
- Արմեն Հովհաննիսյան,
- Գառնիկ Թորոսյան
- Արայիկ Բաբայան,
- Արթուր Օհանջանյան,
- Էրիկ Գասպարյան,
- Գարիկ Բալայան,
- Նարեկ Պողոսյան,
- Բորիս Գասպարյան,
- Անդրանիկ Եղոյան,
- Արմեն Ավետիսյան:
Երեք զինծառայող մահացել է առողջական խնդիրների հետեւանքով․
Գրանցվել է անվտանգության կանոնների խախտման հետևանքով մահվան ելքով երեք միջադեպ․
Չորս զինծառայող մահացել է դժբախտ պատահարի արդյունքում․
Ենթասպա Եսայի Եսայանն ու պայմանագրային զինծառայող Հովհաննես Հովհաննիսյանն, ըստ նախնական տվյալների, դեպքերի պահին ծառայողական պարտականություններ կատարելիս չեն եղել, զոհվել են ավտովթարի հետեւանքով:
Հունվար–հունիս ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ում գրանցվել է երկու սպանություն․
Ավելացվել է 01 July, 2014