«Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատում»
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) օրինավորության հաստատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղված` առաջատար և աշխարհի ավելի քան 90 երկրներում գործող գլոբալ կազմակերպություն է: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ ԹԻ-ն իրականացնում է պաշտպանության և անվտանգության ծրագիր (ՊԱԾ), որի շրջանակում աշխատում է կառավարությունների, ռազմական ոլորտում ներգրավված ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ պաշտպանության կառույցներում օրինավորությունը խթանելու և կոռուպցիան նվազեցնելու նպատակով:
ԹԻ ՊԱԾ շրջանակում մշակվել է պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ՝ «պաշտպանության հաստատությունների օրինավորության համաթիվ», որը հնարավորություն է տալիս գնահատել ոլորտում առկա ընթացակարգերն ու գործընթացները, համադրել դրանք աշխարհի այլ երկրների փորձի հետ, ինչպես նաև կատարել ժամանակային համեմատական վերլուծություն՝ երկրի պաշտպանության ոլորտի զարգացման դրական և բացասական միտումները բացահայտելու նպատակով: Գնահատման այս մեթոդը կարող է ծառայել որպես արդյունավետ գործիք՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը մոնիտորինգ անելու և բարելավելու նպատակով:
«Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» (pdf)
Ավելացվել է 01 July, 2014