“Եղնիկներում” ծառայած զինվորի բացահայտումները
19-ամյա Ժորա Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամաս էր զորակոչվել 2010թ. դեկտեմբերի 18-ին Թալինի շրջանի Լուսական գյուղից, և նույն տարվա սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխվել:
Նա դեկտեմբերի 9-ին դուրս է գրվել հոսպիտալից և տեղափոխվել տուն: Հոգեբուժական բաժանմունք տեղափոխվելու պատճառը, ըստ զինվորի հոր՝ Մկրտիչ Մկրտչանի, այն էր, որ զինծառայողներից մի քանիսն իր տղայի զինվորական գրքույկը վերցրել, գցել էին զուգարանը, իսկ տղան ցանկացել է դիմադրել… Թե ինչ է եղել հետագայում, հայրն այդպես էլ հստակ չի իմացել, բայց փաստն այն է, որ տղային տեսել է անտանելի վիճակում՝ կապտուկներով, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը՝ գրեթե պոկված, ոտքերը` վերքերով պատված: Այդուհանդերձ, զինվորի հայրը հայտարարել է, որ իր բողոքը հետ է վերցնելու:
Զորացրվելուց հետո ևս 2 ամիս Ժորան զգաց կյանքի համը. նա էլ չկա….
Դեպքի առնչությամբ դատապարտվել են Ժորայի ծառայակից ընկերները՝ Ալբերտ Առաքելյանը` 11 ամիս 27 օր ժամկետով, Վաչիկ Գրիգորյանը` 2 ամիս 28 օր ժամկետով, իսկ Մովսես Բադալյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/219802/
Ավելացվել է 29 August, 2014