Մայրը պատմում է, թե ռազմական ոստիկաններն ինչպես են ծեծել որդուն

Մարտունիի բնակիչ 31 ամյա Ալիկ Զախարյանը հուլիսի 19-ին այցելել էր Լեռնահովիտ գյուղի գերեզմանատուն՝ հարազատների շիրիմին, երբ ՊՆ համարանիշներով մեքենայից դուրս են գալիս ավտոմատներով զինված մարդիկ՝ թևերը ոլորում ու ձեռնաշղթաներ են հագցնում:

«Ասել են ՝դու թուրք դիվերսանտ ես, կռացրել են ու սկսել հարվածել, ստիպել են առվի կեղտոտ ջուրը խմել, ծեծում են ու գցում մեքենան, բերում ռազմական ոստիկանության բաժին: Հինգ ժամ ու կես թևերը կապած տղայիս տանջում են: Իմ տղան ասում է, թե որտեղից է, ում տղան է, ասում է, որ թուրք չէ, ձեռքին հայերեն տպագրության գիրք է լինում, ասում են՝ թուրքի ձեռքում էլ կարող է հայերեն գիրք լինել», – պատմում է Ալիկ Զախարյանի մայրը՝ Սոնա Սահակյանը:
ՌՈ աշխատակիցները, սակայն շարունակել են ծաղրն ու բռնությունները տղայի նկատմամբ արդեն բաժնում. «Շապիկը քաշել են գլխին, ձեռքերը կապած 10 րոպե ծեծել, թե ինչ խղճով….հետո ասում են՝ թուրքերը: Քաշում են տաբատը պատռում են, որ սեռական օրգանները նկարեն, որ համոզվեն՝ թուրք ա, թե չէ, սեղմել են, որ լեզուն հանեն դուրս, կոպերն են շուռ տվել, չգիտեմ, իմ տղան էն վիճակումա եղել, որ ուշագնաց ա եղել, թե չէ ինչու պիտի լեզուն դուրս հանեին կամ կոպերը շուռ տային, մեկը ջուր ա շաղ տվել դեմքին, մյուսը հացերը կպցրելա դեմքի տարբեր մասերին, ասել ա՝ կեր և այդպես 5 ժամ ու կես»:
Մայրն ասում է, որ տղան տուն է վերադարձել բազմաթիվ մարմնական վնասվածքներով և սարսափի մեջ. «Երբ տղաս տուն եկավ դեմքը կապտած էր, աչքերն արյունով լցված, շալվարը պատռված, տղաս ցնորվածի նման էր, ահավոր վախեցած էր, մինչև այսօր դեմքի ոսկորներն ու թևերի կապած տեղերը ցավում են, օրերով թրջոցներ եմ դրել կապտուկներին` ցավերը մեղմացնելու համար, մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կային»:
Ուշքի գալով  կատարվածից Սոնա Սահակյանը դիմում է ոստիկանություն, որտեղ նրան խորհուրդ են տալիս չբողոքել, ավելին, ասում են եթե բողոքես ավելի վատ կլինի: «Ոստիկանություն քրեական հետախուզության պետը՝ Գալստյան Արայիկ անունով, ինձ ասում ա, մի բան ա՝ եղել ա,  մի բողոքի, ասում ա, ես էլ եմ էնտեղ եղել, բայց չեմ ծեծել, ասում ա մի բողոքի, որ պետք եղավ տղայիդ գլխին ընենց կսարքենք, որ կզարմանաս», – խոստանում է ոստիկանության քրեական հետախուզության պետը:
Մարտունիի ոստիկանապետը ևս դեմ է եղել բողոքին: «Ոչնչի չես հասնի միայն ժամանակ ու ֆինանսներ ես կորցնելու, – ասել է ոստիկանապետը,- ասեցի՝ ինչու եք  ծեծել տղայիս, ասում է,  թե ռազմական ոստիկանության  աշխատակիցներն են ծեծել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://forrights.am/?ln=1&id_=10&page_id=205

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը